Պայթեցրե՞լ են, թե՞ չեն պահպանվել անվտանգության կանոնները․ 7 տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
Բոլորը

Երեկ գիշերվանից մինչև առավոտ հրշեջները պայքարում էին ամբողջ գիշեր մոլեգնած կրակի դեմ։ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող «Գազ օիլ» գազաբենզալցակայանում պայթյունը հնչել էր գիշերը ժամը 23։00-ի սահմաններում։ ՆԳՆ-ն արդեն առավոտյան մանրամասներ հայտնեց՝ պայթել է 37 տոննա տարողությամբ հեղուկ գազի ցիստեռն, որին հաջորդել է հրդեհը, արտահոսք է եղել նաև 8 տոննա դիզելի և 12 տոննա բենզինի ցիստեռններից։

Պատահարի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, այս պահին վերակենդանացման բաժանմունքում են։

Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը: Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը, պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը, վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են կուտակված թափոններ։

Թեև պատճառը պաշտոնապես դեռևս հայտնի չէ, սակայն արդեն իսկ վարկածներ են առաջ բերվում. հնարավոր է՝ գազալցակայանը չի պահպանել հրդեհային անվտանգության նորմերը։

Factor TV-ի նկարահանող խումբն առավոտյան դեպքի վայրում զրուցեց գազալցակայանի սեփականատիրոջ ամուսին ներկայացած անձի հետ, որը չցանկացավ կադրում երևալ։ Նա հայտարարեց, թե պայթեցրել են «օբյեկտը»։

Փետրվարի 19-ին Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազաբենզալցակայանում: Արձանագրվել է, որ այս լցակայանը շահագործվում է՝ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների (ԱՎՕ) ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության։ Հայրապետյանը պնդում է՝ որևէ խախտում գազալցակայանում թույլ տրված չէր։

Այս տարվա փետրվարի 14-ին էլ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն էր հայտարարել, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ հեղուկ գազի մանրածախ առևտրով զբաղվող «Գազ օիլ» ընկերությունը գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, այն է՝ թերլիցքավորում է անում։ Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»: «Գազ օիլ»-ը կրկին այլ մեղավորների է մատնանշում։

Սեփականատիրոջ ամուսինը հայտարարում է՝ իրենք գիտեն, թե ում հրահանգով է եղել, այդ մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեին։ Լրագրողների հարցին՝ ո՞ւմ հրահանգով՝ Արսեն Հայրապետյանը զերծ մնաց հանրայնացնելուց։ Այդ ընթացքում Երևան-Սևան ճանապարհի մի հատվածը մի քանի ժամ շարունակ փակ էր, կեսգիշերից անջատված էր նաև Աբովյան քաղաքի գազամատակարարումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան