ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է «Ծիծեռնակաբերդ» ենթակայանում հրդեհի առնչությամբ ՀԷՑ-ում ընթացող քննությանը, այդ գործով քրեական վարույթին, համակարգում իրականացվող ներդրումներին, նոր ատոմակայանի կառուցմանը և ընկերության պետականացման գործընթացին:

Անդրադառնալով ենթակայանում տեղի ունեցածին և դրա շուրջ ընթացող գործընթացներին՝ Պետրոսյանը նշեց, որ քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում.
«Քննչական ակտիվ գործողություններ են իրականացվում դեպքի վայրում և ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում, փաստաթղթեր են առգրավվում… Զուգահեռաբար իրականացվում է նաև անկախ համալիր փորձաքննություն ամբողջ ենթակայանի, այդ թվում՝ ենթակայանում առկա էլեկտրատեխնիկական սարքավորումների, ընդհուպ՝ մինչև տրանսֆորմատորի որպես առանձին սարքավորում»:

Նա վստահեցրեց, որ բոլոր հնարավոր վարկածները քննվելու են, որպեսզի այլ ենթակայաններում նմանատիպ ռիսկերը կանխարգելվեն։ Միաժամանակ, Պետրոսյանն ընդգծեց, որ համակարգում կառավարումը խիստ վերահսկվում է. «Պետական միջամտության արդյունքում և պետական մարմնի կողմից ժամանակավոր կառավարչի նշանակումից ի վեր ՀԷՑ-ում 24-ժամյա օպերատիվ ճգնաժամային կառավարում է իրականացվում»։

Խոսելով ցանցի վատթար վիճակի և իրականացվող քայլերի մասին՝ ժամանակավոր կառավարիչը շեշտեց վերջին շրջանի փոփոխությունները։ Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը զրկվել էր բաշխման լիցենզիայից վեց հիմնավոր պատճառներով, այժմ բյուջեն վերանայվել է. «Ներդրումային ծրագրի այս տարվա բյուջեն 46.7 միլիարդ է, և այդ բյուջեն ամբողջությամբ վերաբաշխել ենք ծախսման ուղղությունները և ուղղել ենք այն տեղերում, որտեղ որ ամենաշատ վթարները և խնդիրներն ենք ունեցել վերջին տարիներին»։

Պետրոսյանն անդրադարձավ նաև արևային կայանների ինտեգրմանը՝ նշելով, որ ոլորտում առկա է ծանրաբեռնվածություն. «Արդյունաբերական և ինքնավար էներգաարտադրող արևային կայանների համընդհանուր դրվածքային հզորությունը ուղիղ հավասար է օրվա սպառման պիկին… Գրեթե 1300 մեգավատ-ժամ»։ Նա նշեց, որ ծանրաբեռնվածությունը կարգավորելու նպատակով լուծումներ անհրաժեշտ կլինի ներդնել։

Անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցմանը և ռուսական ռեսուրսներից կախվածությունը նվազեցնելու հարցերին՝ Պետրոսյանն ընդգծեց պետական շահի առաջնահերթությունը.
«Խնդիր է դրված ՀՀ պետական շահը առաջ մղելու բոլոր ուղղություններով։ Թե որ ուղղությամբ քանի քայլ առաջ ենք գնում, դա արդեն ռազմավարական հարցեր են։ 1000 մեգավատանոց ատոմակայանի կառուցումը մեր էներգահամակարգում կլինի Հայաստանի Հանրապետության դարի ճեղքումը»։

Պատասխանելով ՀԷՑ-ը «ռեյդերային զավթմամբ» խլելու վերաբերյալ ռուսական կողմից առկա մեղադրանքներին՝ նա հերքեց նման գործելաոճը, մատնանշելով իրավական գործընթացները. «Մենք մեկ տարի, արդեն երկու ու կես ամիս է՝ օրենքի և Սահմանադրության բոլոր իրավաչափությունները հարգելով, օրենքի տառին և ոգուն խիստ հարիր գործընթաց ենք առաջ մղում։ Տաշիր կապիտալ ընկերությունը հանդիսանում է ՀՀ ռեզիդենտ ընկերություն»։

Նա հստակեցրեց ՀԷՑ-ի ապագա կարգավիճակը գնահատման գործընթացներից հետո.
«Երբ ընկերությունը արդեն կգրանցվի պետռեգիստրում և դեպոզիտարիայում որպես 100 տոկոս պետական սեփականություն, այն ժամանակ կհասունանա միջազգային կորպորացիաների հետ կոնցեսիոն կառավարման հանձնելու գործընթացների շուրջ օրակարգը»։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան