Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, «հուսալի ու շատ պրագմատիկ կերպով»

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները զարգանում են հաջող, հուսալի, շատ պրագմատիկ, զգացվում է Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը՝ կառուցելու միջպետական ​​կապեր՝ հիմնված փոխադարձ շահերի վրա։ Այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Մեր (Ռուսաստանի և Ադրբեջանի) հարաբերությունները զարգանում են հաջող, հուսալի, շատ պրագմատիկ: Մենք զգում ենք Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը միջպետական ​​կապեր կառուցելու հենց փոխադարձ շահերի հիման վրա և, ես կասեի միմյանց նկատմամբ որոշակի համակրանքով»,-ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ վերաբերմունքը վկայում է Ռուսաստանի հետ կապերի կարևության մասին։

«Ես գիտեմ, որ նախագահ Ալիևը մեծապես աջակցում է ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, դա տեսանելի է բոլոր վեկտորներում։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Դա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն անհրաժեշտ կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչի՞ համար։ Երկկողմ կապերի զարգացման, ու դրանք զարգանում են»,-ասել է ՌԴ նախագահը։

Նա խոսել է նաև Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրները ավելի ու ավելի մեծ ուշադրություն են դարձնում հարաբերությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը, և այդ աշխատանքը շարունակման դեպքում լավ արդյունքների կհանգեցնի։

«Առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 4,5-4,6 միլիարդ դոլար, իսկ զարգացման տեմպերը շատ լավ են։ Մենք ավելի ու ավելի ենք դիվերսիֆիկացնում մեր հարաբերությունները, և ես վստահ եմ, որ եթե երկու կողմից էլ այս վերաբերմունքը պահպանվի, մենք Ռուսաստանում էլ նույն կերպ ենք տրամադրված, վստահ եմ արդյունքներ կլինեն և լավը կլինեն»,-ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ երկու երկրների համատեղ աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը լոգիստիկան է։ «Այս առումով շատ բան պետք է արվի լոգիստիկայի զարգացման առումով. սա վերաբերում է ոչ միայն Հյուսիս-Հարավ ճանապարհին, այլ նաև այլ վեկտորներին. լոգիստիկ կենտրոնների կառուցումը, այդ թվում՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմանին՝ դաղստանյան հատվածում, այնտեղ արդեն աշխատանքն ընթանում է»,-նշել է ՌԴ նախագահը՝հավելելով, որ Հյուսիս-Հարավը կարող է  դառնալ պահանջված միջազգային միջանցք։ Ըստ նրա՝ այդ երթուղին թույլ կտա բեռները հասցնել 10 օր ավելի արագ, քան Սուեզի ջրանցքով։

Պուտինը նաև ասել է, որ նախագծին աջակցում են Ադրբեջանի նախագահը, Իրանի ղեկավարությունը և օտարերկրյա ներդրողները։