Մի խումբ անձանց մայիսի 26-ի հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ

Լուրեր

20.04.2026 | 15:19
Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի վրա իրանական հարձակում է կանխել. Մոսադ
20.04.2026 | 15:16
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ
20.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցության դիմելու մասին // Գետերի վարարումներ են սպասվում․ ԼՈՒՐԵՐ
20.04.2026 | 15:04
ՀԱՊԿ-ը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հույս ունի՝ Բաքվի և Երևանի միջև համաձայնագրից հետո․ Մասադիկով
20.04.2026 | 14:56
Վարչապետը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությանը
20.04.2026 | 14:44
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին
20.04.2026 | 14:31
Երևանում մեկնարկել է Plug and Play-ի ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը
20.04.2026 | 14:22
Տիմո Վերներն առաջին գոլն է խփել 2024թ․ հոկտեմբերից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 14:13
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Գերմանիայի քաղաքացու ձերբակալման մասին՝ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով
20.04.2026 | 14:05
Ռուսական ԱԹՍ-ների հարձակումից վիրավորվել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդականը
20.04.2026 | 13:57
Կեղծ փաստաթղթերով զինվորական ծառայությունից ազատվելու սխեմա․ գործը հասել է դատախազին
20.04.2026 | 13:55
Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
20.04.2026 | 13:49
ՖԻԴԵ-ն արձագանքել է Սմբատ Լպուտյանի ձերբակալությանը
20.04.2026 | 13:43
Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակը․ ՍԱՏՄ
20.04.2026 | 13:31
ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի ծրագրեր այս պահին չկան․ Իրանի ԱԳՆ
Բոլորը

ՔԿ-ն տեղեկացնում է, որ Վարդենիսից մի խումբ անձանց մայիսի 26-ին կայանալիք հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու կասկածանքով ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի մի բնակիչ։ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել։

«ՀՀ ոստիկանությունից ստացվել է պատշաճ հաղորդում այն մասին, որ համացանցի տելեգրամյան «New Armenia Blog» ալիքում տարածվել է «Ղարաբաղցիները փողի դիմաց մարդ են հավաքագրում՝ մայիսի 26-ի հանրահավաքին մասնակցելու համար» վերտառությամբ հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որտեղ երկու անձինք քննարկում են հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ հարցեր։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ հրապարակված ձայնագրության հեռախոսազրույցները տեղի են ունեցել 2024 թվականի մայիսի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, ինքնությունները պարզված երկու անձանց միջև, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վարդենիսի տարածաշրջանի 15-20 բնակիչների, նյութապես շահագրգռելու եղանակով, 2024 թվականի մայիսի 26-ին նրանց Երևան տեղափոխելու, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակից դարձնելու, նրանց կեցության և սննդի հարցերը հոգալու, ինչպես նաև՝ նրանց տրամադրվելիք գումարների չափերի վերաբերյալ:

Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանցից մեկը ձերբակալվել է։
Իրականացվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու, դեպքին առնչություն ունեցող բոլոր անձանց ի հայտ բերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։