Ի՞նչ է կատարվում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում. Ավինյանի հետ հանդիպումից հետո գործադուլը դադարեցվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2024 | 00:34
Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար
25.06.2024 | 23:20
Հայ խորհրդարանականները Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
25.06.2024 | 23:00
Թուրքիայի երիտասարդների շուրջ 56%-ը ցանկանում է ապրել արտերկրում
25.06.2024 | 22:44
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2024 | 22:29
«Ոսկե ծիրան» Երևանի 21-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին
25.06.2024 | 22:14
Օվերչուկը հայտարարել է, թե ՌԴ-ի և Ադրբեջանի հարաբերությունները ծաղկուն շրջանում են
25.06.2024 | 22:00
Շահրամանյանը ստորագրել է ԼՂ-ի լուծարման թուղթը․ այդ մանիպուլյացիան ՀՀ-ում չի աշխատում․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2024 | 21:45
Ըմբշամարտիկ Սեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն. Մ17 ԵԱ
25.06.2024 | 21:28
Դեմո ակնոցներ․ նորագույն տեխնոլոգիական լուծում՝ աչքի հիվանդությունների դեպքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2024 | 21:15
Սպառնալիք է ՌԴ-ի կողմից մեր անձնագիրը՝ Ալմա Աթայի հռչակագիրը կասկածի տակ դնելը․ դա ԽՍՀՄ-ը հետ հավաքելու մասին է․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2024 | 21:02
Ատելության խոսքը լրջագույն մարտահրավեր է այսօրվա իրականությունում. ՄԻՊ
25.06.2024 | 20:53
Բայրամովը Խովաևի հետ ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացն է քննարկել
25.06.2024 | 20:42
Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է և բռնկվել
25.06.2024 | 20:27
Կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երիտասարդ, քաղաքականապես ակտիվ կանանց և տղամարդկանց օգտագործել իրենց ամբողջ ներուժը. Սոնա Ղազարյան
25.06.2024 | 20:15
Քերոբյանը բացահայտում է Աբազյանի, Ավինյանի և Մհեր Գրիգորյանի հետ ունեցած խնդիրները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ երեկոյան մայրաքաղաքի մի շարք երթուղիներ սպասարկող ավտոբուսներ կա՛մ առհասարակ չէին աշխատում, կա՛մ ժամանում էին շատ մեծ միջակայքերով։ Պատճառը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլն էր։ Երթուղի դուրս գալուց հրաժարվող վարորդներն ասում էին՝ պատճառը գլխավոր ինժեներին աշխատանքից հեռացնելը և, իրենց մեկնաբանմամբ, վարորդների անհիմն ազատումներն են, որոնք սկսվել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանի նշանակումից հետո։

Օրվա ավարտին քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Արմեն Փամփուխչյանը իրավիճակին լուծում տալու համար գնացել էին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայան, որտեղ տեղի էր ունենում հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիա։

Երեկ նախկին գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը ևս հավաքակայանում էր և հորդորում էր գործադուլ անող վարորդներին վերադառնալ երթուղի։ Թե ինչ հիմքով են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի գլխավոր ինժեներին հեռացրել աշխատանքից, Մանուկյանը Factor TV-ի հետ հեռախոսազրույցում չհայտնեց՝ պատճառաբանելով, որ ղեկին է և չի կարող խոսել։ Միայն ասաց, որ իր ազատման հրամանը հավաքակայանում փակցված է, որից հետո այլևս չպատասխանեց մեր զանգերին։

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանն այսօր Factor TV-ին փոխանցեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն աշխատանքից չեն հեռացվել, իսկ գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանի հեռացման պատճառն աշխատանքային խնդիրներն են, որոնք դեռ ուսումնասիրվում են։

Հարությունյանի խոսքով՝ վարորդների հետ բանակցությունները շարունակվել են մինչև կեսգիշեր․ արդյունքում իրավիճակը շտկելու և հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ապահովելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Առավոտյան արդեն քաղաքապետարանը պաշտոնապես հայտարարեց՝ Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով, իսկ երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: Վերջին մեկ ամսվա ընթացքում նաև բացահայտվել են չարաշահումներ։

Մինչ այդ, գործադուլին մասնակցող վարորդները պնդում էին, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն ու «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենը բարեկամական հարաբերություններ ունեն, և տնօրենը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում առանց վարչության պետի համաձայնության։

Երևանի քաղաքապետարանի «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը նշում է՝ մինչև գործադուլ անելը վարորդներն իրենց խնդիրների մասին պետք է հայտնեին նախ համապատասխան գերատեսչություններին։ Աբգարյանը հիշում է՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք ևս հասարակական տրանսպորտի վարորդները գործադուլ էին անում և դժգոհություններ հայտնում, երբ քաղաքային իշխանությունը փորձում էր ստվերը կրճատել։

Այսօր Factor TV-ին հայտնի դարձավ, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Նազարյանը վարորդների երեկվա գործադուլից հետո հավաքել է իրերը և հեռացել աշխատասենյակից։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից չհաստատեցին աշխատանքից ազատման տեղեկությունը՝ նշելով, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ազատելու հիմք չկա։ Այդուհանդերձ, վարորդները ևս, անանուն մնալու պայմանով, Factor TV-ի հետ զրույցում պնդեցին, որ Նազարյանը գիշերն ազատվել է պաշտոնից։

Երեկվա գործադուլի ֆոնին քաղաքապետարանն այսօր հայտարարել է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ առաջիկայում երթուղի դուրս բերվելիք «Ժոնգ Թոնգ» մակնիշի 171 ավտոբուսները վարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան