Եկեղեցի-պետություն բաժանման, թագավոր օծելու և քաղաքացիական կրոնի մասին. ապաքաղաքական զրույց Ստեփան Դանիելյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Կոնցեպտուալ հարթակ» յութուբյան և տելեգրամյան ալիքի հիմնադիր Ստեփան Դանիելյանը: Նա վկայակոչում է Աստվածաշնչի հետազոտողներին, ըստ որոնց՝ «Կեսարինը՝ կեսարին, Աստծունը՝ Աստծուն» բանաձևն ավելացել է երրորդ դարում, երբ Հռոմում քրիստոնեություն էր ընդունվում և պետք էր հարաբերություններ հաստատել եկեղեցու հետ:

Եկեղեցու և պետության օրենսդրական բաժանումն առաջին անգամ տեղի է ունեցել Ֆրանսիայում 1905 թվականին, իսկ դա պայմանավորված էր նրանով, որ խնդիր էր դրված կաթոլիկ եկեցեցին դուրս բերել կրթական համակարգից:

Որպես կրոնապետություն՝ հաղորդման հյուրը բերում է Իրանի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի օրինակները: Վերջին դեպքում կրոնապետությունը կրում է ձևական բնույթ, սակայն դարձյալ կազմում է պետական ավանդույթների հիմքը: Իրանի և Իսրայելի հակադրության մեջ նա տեսնում է նաև միստիկական հիմք՝ երկու կրոնների հավակնությունները միևնույն Տաճարի հանդեպ:

Ֆրանսիական Մեծ հեղափոխությունը, Նապոլեոնը, ԱՄՆ հիմնադիր հայրերն առաջ էին քաշում «քաղաքացիական կրոնի» իրենց տարբերակները: Ընդ որում, Միացյալ Նահանգներում պետականությունը հիմնված է Աստծո, բայց ոչ Քրիստոսի գաղափարի վրա, որը կատարում է «կարգավորող դեր»: Ամեն մի ազգի և դավանանքի հնարավորություն է տրված այդ կարգավորումը կիրառել՝ իրենց մշակութային ավանդույթներից ելնելով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան