Հիսուսի արձանը պատրաստ է, այն կդրվի Հատիսի գագաթին․ արդյոք Ծառուկյանը վերականգնել է ենթադրյալ վնասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
26.06.2026 | 11:57
ՍԴ-ն անկախության, չեզոքության դեֆիցիտ ունի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:55
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն․ ՄԻՊ
26.06.2026 | 11:44
Ի՞նչ եք ակնկալում ինձնից. ընտրությունների վիճարկման գործով զեկուցող դատավոր Էդգար Շաթիրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 11:38
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները
26.06.2026 | 11:30
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով 18 և դիզելային վառելիքով 8 վագոն
26.06.2026 | 11:22
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը․ ՍԴ-ն մերժել է Սեդա Սաֆարյանի միջնորդությունները
26.06.2026 | 11:15
Տարվա ամենազանգվածային հարձակումը. ուկրաինական ավելի քան 600 ԱԹՍ-ներ գրոհել են ՌԴ շրջանները
26.06.2026 | 11:09
ՍԴ-ն մերժել է ԴՕԿ-ի միջնորդությունը․ ընտրությունների գործը կմնա միավորված վարույթում
26.06.2026 | 10:57
Իր 10% անդամավճարը ՀՀ-ն երկու տարի է՝ չի վճարում. ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
26.06.2026 | 10:51
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
26.06.2026 | 10:45
Ալեն Սիմոնյանը մեկ օր անց շնորհավորեց Ռուբեն Ռուբինյանին` ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
26.06.2026 | 10:40
Գազամատակարարման ընդհատումներ՝ Լոռու և Արարատի մարզերում
Բոլորը

Քանդակագործ Արմեն Սամվելյանի արվեստանոցում Հիսուս Քրիստոսի 33 մետրանոց արձանը վերջնական տեսքի է բերվում․ ալյումինե արձանի վրա մասնագետները վերջին աշխատանքներն են անում։

«Ընդհանուր պատրաստ է, մնացել է դեմքի հատվածը վերջացնենք ու հավաքենք իրար վրա»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց քանդակագործ Արմեն Սամվելյանը։

Արձանի պատրաստ լինելու մասին օրերս հայտարարեց նախաձեռնության հեղինակ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 33 մետրանոց արձանը կտեղադրվի մոտ 44 մետր բարձրությամբ պատվանդանի վրա։

«Արձանը պատրաստ է արդեն, տեղը պատրաստ է, հիմա ճոպանուղին են տեղադրում։ Մյուս տարվա վերջ բացումը կանենք, ամբողջ աշխարհին կհրավիրենք»,- ասել է Ծառուկյանը։

Նախապես հայտարարվել էր, որ Փրկչի արձանը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին․ 2022-ի հուլիսի 9-ին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը, սակայն պարզվեց, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը կառուցապատման թույլտվություն չի ունեցել, և հենց հիմնարկեքի հաջորդ օրը ԿԳՄՍ նախարարությունը պահանջեց դադարեցնել սկսված աշխատանքները, թեև հիմնարկեքին ներկա էր անգամ այդ ժամանակ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Քերոբյանը:

Բացի այդ, պարզվել էր, որ լեռան փեշերին առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված տարբեր դարաշրջաններով թվագրվող շուրջ 20 հուշարձաններ, նաև բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի տարածքում իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։ Այդ ամրոցի վերականգնման, հետագա հնագիտական ուսումնասիրության և ամրակայման աշխատանքների վերաբերյալ ԿԳՄՍՆ-ն և «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հուշագիր էին կնքել։

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը Factor TV-ին հայտնեց, որ արձանը տեղադրվելու է Հատիս լեռան գագաթին՝ ի սկզբանե նախատեսված վայրից մի քանի մետր հեռավորության վրա։

«Ինչպես գիտեք՝ կոնկրետ տեղադրման վայրի հետ կապված առաջացել էին խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը և ԿԳՄՍՆ-ն համագործակցության հուշագիր էին ստորագրել, որի շրջանակներում պարոն Ծառուկյանի ֆինանսավորմամբ նախարարության մասնագետները պետք է պարզեին, թե բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոցը որտեղ է տեղակայված և առկայության փաստի հետ կապված ուսումնասիրություններ կատարեին։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ արձանի տեղադրման վայրը փոքր-ինչ տեղափոխվել է, խոսքը մետրերի մասին է, այսինքն՝ շրջանցվելու է այն տեղանքը, որտեղ հայտնաբերվել է միջնադարյան ամրոցը»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Ծառուկյանը վերականգնե՞լ է ամրոցին հասցված վնասները․ մամուլի խոսնակն այս հարցին ի պատասխան՝ միայն ասաց, որ ԿԳՄՍ նախարարության և մասնագիտական հանրույթի հետ կապված հակասություններ չկան։

Հատիսի գագաթին շինարարության մեկնարկից հետո հայտնի դարձավ, որ 2022 թվականի մայիս-հունիսին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք, այդ թվում՝ հնավայր-ամրոցի տարածքը, աճուրդային կարգով չնչին գնով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Նախագծին դեմ արտահայտվողները պնդում են, որ դա եղել է ապօրինի։

«Ինձ համար անակնկալ չէ, որ Գագիկ Ծառուկյանը շարունակում է ցանկանալ և երազել այդ արձանը տեղադրել, բայց ինձ համար նաև անակնկալ չի լինելու այն, որ արձանը չի տեղադրվելու, քանի որ հողերը տրամադրվել են ապօրինի»,- ասում է «Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի ղեկավար Գարեգին Միսկարյանը։

Ուշագրավ է, որ Ակունք համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի սեփականություն հանդիսացող ընդհանուր 148,75 հեկտար հողերը նվիրաբերվել են ՀՀ-ին։ «Հատիս հրաբուխ» բնության երկրաբանական հուշարձանի սահմանները և ընդհանուր տարածքի չափը հաստատելու մասին նախագիծը Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր։

Բացի այս ամենը, Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը դեմ էին արտահայտվել Գագիկ Ծառուկյանի՝ Փրկչի արձանը տեղադրելու նախագծին՝ ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Առաքելական եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։

Հակառակ եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանի գաղափարին դրական էր արձագանքել երկրի ղեկավարը։

Ուշագրավ է, որ հնագետները պնդել էին, որ բրոնզ-երկաթեդարյա ամրոցին հասցված վնասները վերականգնել հնարավոր չէ․ շինարարության հետևանքով այն անդառնալիորեն է վնասվել։

ԿԳՄՍ նախարարությունում Փրկչի արձանը տեղադրելու շուրջ օրերս քննարկում է տեղի ունեցել, թե ինչ են արձանագրել մասնագետները, դեռ փակագծեր չեն բացում։

Նշենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան