Թուրքիայի խորհրդարանը մերժել է քրդերենով կրթություն առաջարկող օրինագիծը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը մերժել է օրինագիծը, որով առաջարկվում է թույլատրել կրթությունը քրդերենով՝ պատճառաբանմամբ, այն որ հակասում է թուրքերենի՝ որպես երկրի պետական լեզվի սահմանադրական դրույթին, գրում է Stockholm center of freedom-ը։

«Առաջարկը հակասում է սահմանադրական դրույթին, որ Թուրքիան անբաժանելի միավոր է, որի լեզուն թուրքերենն է»,- մերժումն այսպես է պատճառաբանել երկրի խորհրդարանի նախագահի աշխատակազմը։

Օրինագիծը խորհրդարան էր ներկայացվել քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) փոխնախագահ Գյուլիստան Քըլըչ Քոչյիղիթի կողմից փետրվարի 15-ին՝ նպատակ ունենալով ապահովել մայրենի լեզվով կրթության իրավունքի պաշտպանությունը և Թուրքիայի կրթական համակարգում քրդերենը որպես կրթության լեզու ներառելը:

«Այս օրինագծի մերժումը ոչ միայն խաթարում է քրդերենը պաշտպանելու և տարածելու մեր ջանքերը, այլև անտեսում է մշակութային բազմազանությունը, որը գոյություն ունի Թուրքիայում։ Մենք կշարունակենք պայքարել քրդախոսների իրավունքների և քրդերենը որպես կրթության լեզու ճանաչելու համար»,- ասել է պատգամավորը։

Չնայած խորհրդարանի մերժմանը՝ քրդերենի իրավունքի պաշտպանները շարունակում են վճռականորեն մղել օրենսդրական և քաղաքական փոփոխություններ, որոնք թույլ կտան քրդերենի ավելի մեծ օգտագործումը կրթական և պաշտոնական միջավայրում:

Միջազգային դիտորդները և իրավապաշտպան կազմակերպությունները հաճախ են քննադատում Թուրքիային քուրդ բնակչության նկատմամբ քաղաքականության համար՝ կոչ անելով ավելի ներառական և արդար վերաբերմունք ցուցաբերել երկրում բնակվող բոլոր լեզվական և էթնիկ խմբերի նկատմամբ: Թեև քրդերենի օգտագործման որոշ սահմանափակումներ մեղմացվել են, օրինակ՝ լրատվամիջոցներում, սակայն քրդերեն հեռարձակվող լրատվամիջոցները շարունակում են ենթարկվել ոտնձգությունների, ահաբեկման և հետապնդումների:

Դատարանները սովորաբար թույլ չեն տալիս անհատներին քրդերենով հայտարարություններ անել։ Քրդերենը նաև  բացառված է հանրային ծառայություններից, ինչպիսիք են առողջապահությանը կամ անվտանգությանը վերաբերող բազմալեզու բրոշյուրները կամ թեժ գծերը, որոնք հաճախ ներառում են շատ ավելի փոքր թիվ կազմող ներգաղթյալների համայնքների լեզուները, ինչպիսին են, օրինակ, արաբերենը և ռուսերենը:

Էմմա Չոբանյան