Նոտաներ չիմացող կոմպոզիտորների, քառակուսի մտածողության և ձանձրալի երաժշտության մասին. ապաքաղաքական զրույց Նարինե Զարիֆյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նարինե Զարիֆյանը: Նրա կարծիքով՝ «փոփ-երաժշտությունը», ըստ էության, նույն էստրադային երաժշտությունն է: Պարզապես խորհրդային էստրադայում հարմոնիկ լուծումներն ավելի պարզ էին, քան Արևմուտքում նույն ժանրի երաժշտության մեջ: Այն ամբիոնը, որը ղեկավարում է կոմպոզիտորը, կոչվում է «ջազ-փոփ երաժշտության ամբիոն»: Սակայն, հաղորդման հյուրի պնդմամբ, շեշտը դրվում է ջազային երաժշտության վրա, որը, նրա կարծիքով, պետք է ուսումնասիրվի ու դասավանդվի կոնսերվատորիայում:

Հնարավո՞ր է, արդյոք, ուսանողներին սովորեցնել ջազային իմպրովիզացիաներ անել: Նարինե Զարիֆյանը կարծում է, որ թեև դա բնատուր ձիրք է, այնուամենայնիվ, հնարավոր է զարգացնել: Կոմպոզիտորն այդ նպատակով մշակել է վարժություններ հարց ու պատասխանի ձևով, որոնց տարբերակները ներկայացրել է երաժշտական դպրոցներին: Դա կարևոր է նաև այն առումով, որ երեխաների մոտ զարգացնում է ազատ, անկաշկանդ, «ոչ քառակուսի» մտածելակերպը՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն են ընտրելու:

Այժմ կոմպոզիտորներից շատերը ստեղծագործում են համակարգչի օգնությամբ: Սակայն հաղորդման հյուրը գերադասում է «պապենական մեթոդները»՝ մատիտով գրել նոտաները պարտիտուրի մեջ: Այդպես, կոմպոզիտորի կարծիքով, կարելի է լսել այն, ինչ պետք է վերածվի ձայների և հաշվի առնել կենդանի կատարման հնարավորությունները: Համակարգչով ստեղծածը տեխնիկական որևէ սահմանափափակում չունի, և երբ նման պարտիտուրը բերվում է սիմֆոնիկ նվագախումբ, դա երաժիշտների մոտ քմծիծաղ է առաջացնում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան