«Թվաց՝ երկրաշարժ ա, աղետ». ով է պատասխանատու Նոր Արեշի հեղեղման ավերածությունների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Օրեր առաջ Երևանի Նոր Արեշ թաղամասում արտակարգ պատահար տեղի ունեցավ։ Ուրբաթ կեսգիշերին Շիրինյանների ընտանիքին տհաճ անակնկալ են մատուցել տեղատարափ անձրևի պատճառած ավերածությունները։ Հեղեղման հետևանքով ջրի ալիքը փլուզել էր Շիրինյանների առանձնատան բակի պարիսպը, որի հաստությունը մինչև 50 մետրի է հասնում։

Ընտանիքը սկզբում շոկային վիճակում է եղել։ Կնոջ խոսքով՝ վախից և անելանելի դրությունից պարզապես բղավում էին, քանի որ վայրկյանների ընթացքում տիղմային և կավային հիմք ունեցող ամբողջ կեղտաջուրը հոսում էր տնով մեկ։ Հեղեղումից հետո ընտանիքը փորձել է խելքի բերել առանձնատունը։ Աննայի դստեր՝ Սոֆյայի խոսքով՝ օգնության հասած հարազատների հետ 15 ժամ աշխատելով միայն կարողացել են մի փոքր մաքրել տունը։

Շիրինյանների առանձնատան առաջին հարկում գտնվող գրեթե ամբողջ տեխնիկան այս պահին անջատված է։ Ասում են՝ վախենում են միացնել, քանի որ դեռ տիղմային զանգվածով և ջրով են լցված, սպասում են՝ չորանա, որ կարողանան հասկանալ՝ որքանով են պիտանի օգտագործման համար։

Աննա Շիրինյանի մատնանշած աղետը թաղամասին խոշոր վնաս է հասցրել, բազմաթիվ տներ են հեղեղվել։ Հարևանները մեկը մյուսի հետևից ցույց են տալիս հեղեղի հասցրած վնասները։

Թաղամասի բնակիչ՝ Գուրգեն Խնկոյանը ցույց է տալիս իրենց ննջասենյակն ու ցավով արձանագրում՝ ինչքան էլ փորձել են մաքրել, գույքի մի մասն այլևս հնարավոր չէ օգտագործել։

Ի տարբերություն մյուս հարևանների՝ Հովհաննիսյանների ընտանիքը քնած է եղել, երբ հարևաններն ահազանգել են՝ սելավ ա, արթնացեք, տեսեք՝ ձեր տունն ինչ վիճակում է։ Մեծ վնաս է հասցվել նաև նրանց պատկանող ավտոտնակին։ Կեղտաջուրը լցվել է մեքենայի նորոգման համար փորված հսկայական փոսը, հետո բարձրացել ու հեղեղել ավտոտնակը։

Ի վերջո, ո՞րն է եղել նման հեղեղման պատճառը, արդյո՞ք հորդառատ անձրևը կարող էր նման ավերածությունների պատճառ դառնալ։ Նոր Արեշի բնակիչները կարծում են՝ պատճառը թաղամասում իրականացվող շինարարությունն է, որի ժամանակ փոխվել է այնտեղով անցնող գետի հունը։

Եթե բնակիչները միայն կասկածներ են հայտնում, ապա Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահ է հեղեղման պատճառի հարցում։ Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն էլ հավելում է՝ ընկերությանը նախկինում զգուշացրել են հենապատին մոտ աշխատանքներ չիրականացնելու հետ կապված։ Ավելին, դեռ մեկուկես ամիս առաջ բետոնե արգելապատնեշներից մեկը վնասված է եղել։

Factor TV-ն այցելեց «խնդրահարույց» շինհրապարակ, որի առանձնացված տարածքում է գետը։ Այն հողային շերտով առանձնացված էր շինարարության հատվածից։ Շինհրապարակն առանձնացնող պաստառի վրա նշված է, որ շինարարությունն իրականացնում է «ՆՍՍ» ընկերությունը․ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում առկա տվյալների՝ ընկերության 100 տոկոսի սեփականատերը Նվեր Սարգսյանն է։ Factor TV-ն կապ հաստատեց Սարգսյանի հետ, սակայն նա, լսելով, թե  զանգահարողը լրագրող է, խոստացավ քիչ անց զանգարարել, իսկ մեր հետագա զանգերն անպատասխան մնացին։ Պաստառի վրա նշված մյուս տվյալը «ՊՍՎ» ընկերության մասին է, ըստ տեղեկության՝ հենց այս ՍՊԸ-ն է իրականացնում շինարարության տեխնիկական հսկողությունը։ Ռեգիստրի համաձայն՝ այս պահին 100 տոկոս բաժնետերն Ավետ Այվազյանն է, որը, փաստացի նաև շինարարության պատվիրատուն է։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին փոխանցեցին, որ վերահսկողական վարչությունում արդեն ուսումնասիրություն է իրականացվում ստեղծված իրավիճակի հետ կապված, ինչից հետո պարզ կլինի՝ ում թերացման կամ սխալի հետևանքով են տուժել մի ամբողջ թաղամաս բազմաթիվ տներ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան