ԱՄՆ Պետդեպն արձագանքել է Թուրքիայի կողմից բյուզանդական եկեղեցին մզկիթի վերածելուն

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը տեղյակ է Թուրքիայի կողմից մեկ այլ պատմական բյուզանդական եկեղեցի մզկիթի վերածելու մասին և կոչ է անում կառավարությանը՝ «հարգել տարբեր կրոնական համայնքների ժառանգության վայրերի բազմազան պատմությունները», գրոում է ekathimerini-ին։

«Մենք տեղյակ ենք, որ Չորայի թանգարանը, որը Համաշխարհային ժառանգության օբյեկտ է, վերաբացվել է որպես մզկիթ, և մենք ձեզ ուղղորդում ենք դեպի Թուրքիայի կառավարություն՝ լրացուցիչ մանրամասների համար»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով պետական աթենամակեդոնական լրատվական գործակալությանը (AMNA):

«Մենք կոչ ենք անում թուրքական կառավարությանը պահպանել և ապահովել այն վայրերն ու շինությունները, որտեղ տեղակայված են տարբեր կրոնական համայնքներ՝ հարգելով նրանց բազմազան պատմությունները»,- նշել է պաշտոնյան, որի անունը չի նշվում:

Թուրքիան 2020 թվականին պաշտոնապես մզկիթի է վերածել Չորայի բյուզանդական ժամանակաշրջանի Սուրբ Փրկիչ եկեղեցին, որը հայտնի է թուրքերեն Կարիյե անունով։ Նույն կերպ մզկիթի է վերածվել Ստամբուլի նշանավոր Սուրբ Սոֆիայի տաճարը։

Պաշտոնապես, սակայն, եկեղեցին որպես մզկիթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից բացվել է երկուշաբթի՝ հունական ուղղափառ Սուրբ Զատկի տոնից մեկ օր անց, որն էլ արժանացել է պաշտոնական Աթենքի և հունական ուղղափառ եկեղեցու քննադատությանը: