Ստալինի կիսանդրու, սովետական բանտի և Վարդան Մամիկոնյանի արձանի խորհրդի մասին. ապաքաղաքական զրույց Կարինե Քոչարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը: Նրա կարծիքով՝ Վարպետի կյանքի և ստեղծագործություն մի մեծ ժամանակահատված՝ 1923-36 թվականները, երբ նա ապրում էր Փարիզում, դեռևս լավ չի ուսումնասիրված: Մեր տեղեկություններն այդ շրջանի մասին հիմնականում սահմանափակվում են ֆրանսիական թերթերի հրապարակումներով և Քոչարի՝ հարազատներին գրված նամակներով: Մինչդեռ, հաղորդման հյուրի կարծիքով, Ֆրանսիայի արխիվները կարող են տալ ավելի համապարփակ պատկեր:

Ֆրանսիայում գտնվելու վերջին շրջանում Քոչարը կերտել էր Ստալինի կիսանդրին, որը չի պահպանվել, կա միայն լուսանկարը: Կարինե Քոչարը չի կարծում, որ նման թեմայի դիմելը տուրք էր քաղաքական կոնյուկտուրայի։ Արվեստագետը, ըստ նրա, արտացոլել էր ստալինիզմի էությունը:

Մյուս կողմից, 1936 թվականին վերադառնալով Խորհրդային Հայաստան՝ նա չէր պատկերացնում, թե ինչ է իրեն սպասում: Ինչպես հայտնի է՝ Վարպետը մոտ 2,5 տարի անցկացրել է բանտում՝ չնայած որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել:

Խոսելով Վարդան Մամիկոնյանի արձանի մասին՝ Կարինե Քոչարը հուշում է, որ դրանում կոդավորված է խաչի խորհուրդը, քանի որ հայ զորավարը պայքարում էր հենց քրիստոնեական հավատի համար: 1975 թվականին աթեիստական երկրում այդ թեմաների մասին կարելի էր խոսել միայն «կոդերով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան