ՏԻՄ ընտրություններից հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է անկում ապրել, ընդդիմությանը՝ աճել․ սոցհարցում

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Türkiye Raporu» կազմակերպությունը, որը հարցումների արդյունքները գնահատող ամենամսյա երկու զեկույց է հրապարակում և ամեն ամիս հարցում է անցկացնում անցկացնում 2000 մարդկանց շրջանում, ներկայացրել է «Եթե խորհրդարանական ընտրությունները լինեին այս կիրակի» հարցման արդյունքները։

Արդյունքների համաձայն՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ժողովրդականության վերելքը շարունակվում, որին աջակցությունը հասել է 35,2 տոկոսի, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությանը չի հաջողվել կասեցնել անկումը՝ 30-ից հասնելով 29,8 տոկոսի։

«Türkiye Raporu»-ի մենեջեր Ջան Սելջուկը սոցիալական ցանցերում գրել է, որ զեկույցներում, որոնք ամեն ամիս հրապարակում են 2019 թվականի սեպտեմբերից ի վեր, 2024 թվականի ապրիլին առաջին անգամ ԱԶԿ-ն չի հայտնվել որպես առաջին կուսակցություն, իսկ Էրդողանը՝ որպես ամենաբարձր վարկանիշով առաջնորդ:

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP)  պատմական հաղթանակ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած կուսակցությունըմ 2002 թվականին իշխանության գալուց ի վեր, ամենամեծ պարտությունն է ունեցել։ CHP հավաքել է ձայների ավելի քան 37,76 տոկոսը, ԱԶԿ-ն՝ 35,48 տոկոսը։

Անկարայում գործող ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը հավաքել է ձայների 60,38 տոկոսը, ԱԶԿ-ի թեկնածու Թուրգուտ Ալթինոքը՝ 31,69 տոկոսը, Ստամբուլում գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ 51,14 տոկոսը, Էրդողանի թեկնածու Մուրադ Քուրումը՝ 39,59 տոկոսը։ Իմամօղլուն Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցն է, որը, չնայած իշխող ուժի մեծ ջանքերին, կարողացավ կրկին հաղթել Ստամբուլի ընտրություններում։