Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես փակում է Threads-ը թուրքական իշխանությունների հրահանգով

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

Meta-ն հայտնել է, որ ապրիլի 29-ից իր Threads սոցիալական մեդիա հարթակը ժամանակավորապես կփակի Թուրքիայում՝ թուրքական մրցակցային մարմնի միջանկյալ հրամանի համաձայն։ Նշվում է, որ սա չի ազդի Թուրքիայում Meta-ի մյուս  ծառայությունների, ներառյալ՝ Facebook, Instagram, WhatsApp սոցիալական հարթակների վրա, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ընկերությունը հայտնում է, որ Threads-ի օգտատերերը Թուրքիայում կկարողանան ապակտիվացնել կամ ջնջել իրենց հաշիվները, ինչպես նաև ներբեռնել իրենց սեփական բովանդակությունը։

Փակման ընթացքում ապակտիվացված օգտահաշիվների գրառումներն ու փոխազդեցությունները կրկին տեսանելի կդառնան, եթե երկրում վերականգնվի Threads-ի հասանելիությունը։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք հարթակը կրկին հասանելի կդառնա Թուրքիայում:

Այս հայտարարությունը հետևում է անցյալ ամիս Թուրքիայի մրցակցության խորհրդի որոշմանը, որ Meta-ն խախտել է երկրի հակամենաշնորհային օրենքները՝ չարաշահելով իր գերիշխող դիրքը շուկայում և չխնդրելով օգտատերերից թույլտվություն՝ Instagram-ի և Threads-ի միջև միջպլատֆորմային տվյալների փոխանակման համար:

Meta-ի հայտարարության մեջ ասվում է, որ  համաձայն չէ միջանկյալ որոշման հետ և բողոքարկելու է այն։

«Մենք կարծում ենք, որ համապատասխանում ենք Թուրքիայում գործող բոլոր իրավական պահանջներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընկերությունը համագործակցելու է մրցակցային մարմնի հետ՝ «հույս ունենալով» վերագործարկել Threads-ը Թուրքիայում: