Դահիճներին ներելու, մերժվածներին պաշտպանելու և հասարակության հաշտութան մասին. ապաքաղաքական զրույց Վարդան Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 00:02
Փաշինյանին և Թաթոյանին զրկեցին խոսքի իրավունքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:53
Նա, ով վարչական ռեսուրս կօգտագործի, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա կարծիքով՝ իրավապաշտպան լինելն ապրելակերպ է, միշտ եղել են և կան մարդիկ, որոնք ցանկանում են օգնել նրանց, ովքեր դրա կարիքն են զգում: Օգնության կարիք ունեցող այդ մարդիկ կարող են չլինել իրավապաշտպանների գաղափարակիցները, անգամ չվայելել նրանց համակրանքը՝ աջակցելը չպիտի պայմանավորվի նման հանգամանքներով:

Վարդան Հարությունյանն անդրադառնում է խորհրդային շրջանի հայ իրավապաշպաններին՝ նշելով, որ նրանց գործունությունը հաճախ զուգորդվում էր անկախության համար, այսինքն՝ քաղաքական պայքարով: Դրան գումարած՝ այլախոհությունը Խորհրդային Հայաստանում, որպես կանոն, բարձրացնում էր պատմական հիշողության և արդարության հարցերը: Հայաստանի Հելսինկյան խմբի հռչակագրում, որը կարդացվել է 1975 թվականին, կար Արցախի խնդիրը:

Հաղորդման հյուրը երբեք մտադրություն չի ունեցել վրեժ լուծել այն մարդկանցից, որոնք խորհրդային տարիներին իր դեմ ցուցմունք են տվել, իր «հակասովետական» գործունեությունը քննել են կամ նրան դատապարտել ազատազրկման: Չարիքի դեմ հնարավոր չէ չարիքով պայքարել:

Խոսելով հասարակական հաշտեցման մասին՝ իրավապաշտպանը նշում է, որ Հայաստանում առնվազն երեք անգամ նման հնարավորություն կար՝ 1990-ականների սկզբին, 2008-ին և 2018-ին: Սակայն այդ հնարավորությունները բաց են թողնվել, մի դեպքում՝ պատերազմի, այնուհետև՝ իշխանատենչության, իսկ հետո՝ նիհիլիզմի հաղթանակի պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան