Տունը ո՛չ մուտք ունի, ո՛չ ճանապարհ․ դատարանն արգելել է միջամտությունը, կառուցապատողը՝ անտեսել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.06.2026 | 15:40
Ինքնասպանություն չէր․ Արծրուն Մարգարյանի սպանությունը բացահայտվել է 27 տարի անց․ ՔԿ
05.06.2026 | 15:37
CIES-ը գնահատել է Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը
05.06.2026 | 15:25
Դիմում ենք ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կասեցնելու հարցով․ կպահանջենք դիմել դատարան․ Անահիտ Ադամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:22
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են
05.06.2026 | 15:13
«Սաղ ձեր ընգերությանը՝ 15 հոգու, 300 հազար փո՞ղ են տվե»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 15:02
Ռոբերտ Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 14:57
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:47
«Հանրապետություն» կուսակցությունը կդիմի ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու համար
05.06.2026 | 14:46
Ռումինիայի Կոնստանցա նավահանգստում ծովային անօդաչու սարք է պայթել
05.06.2026 | 14:37
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
05.06.2026 | 14:28
Հայաստանը երկար ժամանակ է՝ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին․ Պեսկով
05.06.2026 | 14:18
Նորվեգիայի հավաքականի ֆոտոսեսիան՝ վիկինգների հագուստով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.06.2026 | 14:09
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
05.06.2026 | 14:01
Ռուսաստանն ակնկալում է, որ «3+3» ձևաչափի հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում
05.06.2026 | 13:53
ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ում կփոխի նախախաղային ծրագիրը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Երևանի Ֆիրդուս անունով հայտնի թաղամասի բնակիչ Դավիթ Սաֆարյանն ունի տան հասցե, բայց չունի այդ տուն տանող ո՛չ ճանապարհ, ո՛չ մուտք։ 33-րդ թաղամասի կառուցապատումն իրականացնող «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը դեռ անցյալ տարվա նոյեմբերին այս հատվածում աշխատանքներ էր սկսել։ Դավիթ Սաֆարյանի խոսքով՝ կառուցապատողը մոտ 10 օր առաջ էլ մուտքի դիմացն է քանդել։

Փաստաբան Դավիթ Ասատրյանի խոսքով՝ Սաֆարյաններն այդ հողամասի նկատմամբ ունեն ձեռքբերման վաղեմության սեփականության իրավունք և 2023-ի հոկտեմբերին դիմել են դատարան՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու համար, ինչպես նաև արգելանք դնելու այդ տարածքում որևէ գործողություն իրականացնելու նկատմամբ։ Փաստաբանը նշում է՝ պատասխանող կողմը դատարանի որոշման դեմ միջնորդություններ է ներկայացրել, որոնք դատարանը մերժել է: Չնայած դրան՝ կառուցապատողը, անտեսելով դատարանի կայացրած որոշումը, հողամասում աշխատանքներ է իրականացրել։

Կառավարության 2007-2008 թթ․ որոշումներով Ֆիրդուսի թաղամասը և հարակից տարածքը ճանաչվել են հանրային գերակա շահ՝ օտարվելով «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությանը՝ կառուցապատման և իրացման համար։

Ընկերության 100 տոկոս բաժնետերը Էդուարդ Մելիքյանն է, որը 2013-2018 թվականներին նաև ընկերության տնօրենն է եղել։ 2018-ի մարտին կառավարության որոշմամբ տարածքը բաժանվել է 18 լոտերի և հանձնվել Արևմտյան Հայաստանի տեղանուններով կոչվող 17 կազմակերպությունների, որոնք բոլորը հիմնադրվել են 2015 թվականի մայիսի 5-ին, և որի իրավանախորդը «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունն է։

Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունը Սայաթ-Նովա 19 հասցեում է գտնվում։ Այդ հասցեում է գտնվում «Անի պլազա» հյուրանոցը։ Հյուրանոցի ընդունարանի աշխատակիցը մեզ փոխանցեց, որ հյուրանոցում տարբեր ընկերությունների գրասենյակներ կան, սակայն «Սիթի Սենթր Դիվելոփմենթ»-ը չկա դրանց շարքում։

Ընկերության տնօրենն այժմ Տիգրան Ասրիյանցն է։ Մեզ չհաջողվեց նրա հետ կապ հաստատել, փոխարենը զրուցեցինք դատարանում ընկերության շահերը ներկայացնող փաստաբաններից մեկի հետ, սակայն նա մեզ միայն փոխանցեց, որ ընկերությանը իրավաբանական ծառայություններ է մատուցում և կառուցապատողի կողմից իրականացվող աշխատանքների մասին ոչինչ չի կարող ասել։

Իրավաբանական անձանց ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերության նկատմամբ կառավարությունը պարբերաբար արգելանքներ է կիրառել։ Մասնավորապես, 2021-ից մինչև 2023 թվականը «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունից հօգուտ պետության բռնագանձվել է ավելի քան 25 մլն դրամ։

Դավիթ Սաֆարյանը հիշում է՝ քաղաքապետի ընտրություններից առաջ խոսել է Տիգրան Ավինյանի հետ իրենց սեփականության նկատմամբ իրավունքների վերականգնման խնդրով։ Սաֆարյանի խոսքով՝ Ավինյանն այն ժամանակ իրեն հորդորում է դատական ատյաններում վիճարկել։ Փաստաբանի խոսքով՝ հետամուտ են լինելու, որպեսզի իրավական գնահատական տրվի ընկերության գործողություններին և դատարանի որոշումն անտեսողները պատասխանատվություն կրեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան