Ուզբեկստանից և Ղազախստանից հետո Ղրղզստանը նույնպես որոշել է Արցախում դպրոց կառուցել

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Ադրբեջանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Ժեենբեկ Կուլուբաևը Բիշքեկում անցկացված բանակցությունների ընթացքում քննարկել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Այդ կապակցությամբ նշվել է, որ կազմակերպության արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա 2024 թվականի հուլիսին Արցախի հայաթափված հայկական Շուշի քաղաքում, իսկ պաշտոնական գագաթնաժողովը՝ հոկտեմբերին Բիշքեկում։

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախաձեռնությամբ Ակնայի շրջանում միջնակարգ դպրոց է կառուցվելու։

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսին Վարանդայում բացվել էր Ուզբեկստանի նախաձեռնությամբ կառուցված դպրոցը։ Արարողությանը մասնակցել էր նաև Ուզբեկստանի նախագահ Շևքաթ Միրզիոևը։

Մարտի սկզբին էլ էթնիկ զտման ենթարկված Արցախ էր այցելել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և մասնակցել Վարանդայում ղազախական կողմի ներդրումներով կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությանը։

Էմմա Չոբանյան