Ինչո՞ւ Սարյանը չնկարեց Ստալինի դիմանկարը. ապաքաղաքական զրույց Սոֆյա Սարյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
05.08.2026 | 17:20
Արթուր Ղարիբյանը գրավել է «Ռուբինի» դարպասը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆյա Սարյանը: Նրա բնորոշմամբ՝ Վարպետի ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ նա երբեք չէր բավարարվում ձեռք բերածով, չէր «շահագործում» այն հնարքները, որոնք իրեն հաջողություն էին բերում:

Սարյանի ստեղծագործական կյանքի առաջին շրջանը նշանավորվեց, մասնավորապես, արևելքի նկատմամբ հետաքրքրությամբ: Լինելով Ռուսաստանում ու Եվրոպայում արդեն ճանաչված գեղանկարիչ՝ նա այցելեց Կոստանդնուպոլիս, Եգիպտոս, Պարսկաստան՝ ուսումնասիրելու արևելյան արվեստն ու ընդլայնելու իր արտահայտչամիջոցները: Այդ շրջանում նա սկսեց նկարել եգիպտական դիմակներ, որոնք, ըստ արվեստագետների, խորհրդանշում էին կյանքի ու մահվան անքակտելի կապը:

Մեծ գեղանկարիչն իր կյանքում ունեցել է մի քանի ճգնաժամային ժամանակահատվածներ: Դրանցից մեկը պայմանավորված էր նրանով, որ երբ 1920-ականների վերջին նա Ֆրանսիայից վերադառնում էր Հայաստան, նավի վրա այրվեցին Փարիզում նկարած մի քանի տասնյակ կտավներ: Մյուսը՝ ֆորմալիզմի մեջ մեղադրանքներն էին ու հետապնդումները, որոնք ծավալվել էին Խորհրդային Միությունում բոլոր տաղանդավոր արվեստագետների դեմ: Հաղորդման հյուրը հետաքրքիր փաստեր է բերում այն մասին, որ Սարյանը, ըստ էության, կարողացավ խուսափել Ստալինի դիմանկարը կերտելուց՝ պնդելով, որ նա չի կարող դա անել լուսանկարների հիման վրա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան