Օնլայն առևտուր անող քաղաքացիները որքա՞ն մաքսատուրք պետք է վճարեն և ո՞ր դեպքում․ ՊԵԿ-ից պարզաբանում են

Լուրեր

26.10.2026 | 15:21
Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան խաչմերուկում կգործի լուսացույց․ կփոխվի երթևեկության կազմակերպումը
26.10.2026 | 15:01
Թուրքիայի, Պակիստանի, Սուադյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաները մեկնում են Թեհրան՝ Իրանի հետ անվտանգության հարցերով առաջին համատեղ բանակցություննեի
26.10.2026 | 14:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատումը տնտեսական նոր հնարավորություններ կբացի․ Նիդերլանդների ԱԳ նախարար
26.10.2026 | 14:41
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքից համայնքին է վերադարձվել 13 հողամաս՝ ավելի քան 6400 քմ մակերեսով
26.10.2026 | 14:30
Ադրբեջանի ԱԳ նախարարը խոսել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետներից
26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 1-ից Հայաստանի քաղաքացիները մաքսատուրք կվճարեն արտերկրից ապրանք ներմուծելու դեպքում, եթե դրա արժեքը գերազանցում է 200 եվրոն կամ քաշը՝ 31 կգը։ Այս մասին Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն հայտնեց մարտի 30-ին։

«2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված 200 եվրո և 31 կգ արտոնության շեմը: ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ տվյալ արտոնության շեմը կիրառվելու է 2024 թվականի ապրիլի 1-ից հետո ՀՀ ներմուծված բացառապես անձնական օգտագործման ապրանքների դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իսկ ի՞նչ է սահմանում ԵՏՀ որոշումը, արդյո՞ք սահմանված 200 եվրոյի և 31 կգ-ի շեմը վերաբերում է յուրաքանչյուր ապրանքի և արդյո՞ք կա սահմանված ժամանակահատված։

Factor TV-ի հարցերին պատասխանել է ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության պետ Գարիկ Մինասյանը։

«Կոնկրետ ժամանակահատվածի սահմանափակում չկա։ Մինչև 200 եվրոյի և 31 կիլոգրամի դեպքում անմաքս առևտրի արտոնությունը վերաբերում է յուրաքանչյուր անհատական համարով առաքանու, բայց սա բացառապես անձնական օգտագործման ապրանքներին է վերաբերում։ Ֆիզիկական անձը կարող է այսօր պատվիրել, օրինակ, կոշիկ, մյուս օրը՝ սպորտային համազգեստ, նույն օրը այլ տեղից շապիկ ու եթե տարբեր կայքերից պատվիրել է տարբեր խմբաքանակներով ու ներմուծվել են Հայաստան ու յուրաքանչյուր ապրանքի առանձին գինը չի գերազանցում 200 եվրոն կամ քաշը՝ 31 կգ-ն, այդ արտոնությունը վերաբերելի կլինի»,- նշում է Մինասյանը։

Այսինքն՝ ստացվում է, որ տարբեր ապրանքների գները կամ քաշերը ինչ-որ ժամանակահատվածի համար իրար չեն գումարվում։ Իսկ ինչպե՞ս է որոշվելու՝ ներկրվող ապրանքն անձնական օգտագործման է, թե՞ ոչ։ ՊԵԿ-ից պարզաբանում են․
«Ներկրվող ապրանքներն անձնական օգտագործման են, թե ոչ, դիտարկում է մաքսային մարմինը։ ԵՏՀ 107 որոշման 6-րդ հավելվածով կան որոշակի սահմանափակված ապրանքներ, որոնք անկախ իրենց արժեքից, չեն կարող դիտարկվել անձնական օգտագործման, օրինակ՝ բժշկական սարքեր, սարքավորումներ, վարսավիրական կամ ատամնաբուժական աթոռ։ Մնացած ապրանքների մասով՝ ներմուծման հաճախականությունից, քանակից, բնույթից ու նպատակային նշանակությունից մաքսային մարմինն է դիտարկում՝ արդյո՞ք այն անձնական օգտագործման է, կամ ոչ անձնական»։

Որքա՞ն կվճարեն քաղաքացիները, եթե իրենց ներմուծած ապրանքի գինը գերազանցի 200 եվրոն կամ 31 կգ-ի շեմը։ ՊԵԿ պաշտոնյան նշում է, սահմանված շեմից որքան բարձր լինի, քաղաքացիները պետք է վճարեն այդ հավելյալ մասի 15 %-ը, բայց ոչ պակաս, քան 1 կգ-ի դիմաց 2 եվրոն։

«Օրինակ՝ եթե ապրանքը լինի 35 կգ, բայց արժեքը չգերազանցի 200 եվրոն, նա կստանա 31 կգ-ի համար արտոնություն, մնացած 4 կգ-ի համար մաքսատուրք յուրաքանչյուր կգ-ի համար 2 եվրո»,- նշեց Մինասյանը։
Հայտարարությունը քաղաքացիների շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել։ Շատերը պնդում են, որ ՊԵԿ-ն ուշ է տեղեկացրել փոփոխության մասին, այսինքն՝ ուժի մտնելուց 2 օր առաջ, ինչի պատճառով շատերը գնումներ են կատարել՝ չնախատեսելով որևէ մաքսավճար կատարել։

ՊԵԿ-ը կտրականապես չի ընդունում այս մեղադրանքները։ Բանն այն է, որ 2017 թվականին որոշում է կայացվել, որ 2020 թվականից սահմանվելու է անմաքս առևտրի հենց այն շեմը, որը գործելու է ապրիլի 1-ից սկսած։ Իսկ վերջին 3 տարիներին ԵՏՄ-ն պարզապես արտոնություն էր սահմանել անդամ երկրների համար, ըստ որի, անմաքս առևտրի շեմը սահմանվել էր 200 հազար դրամ։ Յուրաքանչյուր 6 ամիսը լրանալուց հետո ԵԱՏՄ-ն քննարկում էր ու որոշում՝ արդյո՞ք այդ արտոնության ժամկետը երկարաձգեն, թե չեղարկեն այն։ Այսպիսով, վերջին քննարկման ժամանակ որոշվել է, որ արտոնության ժամկետը չի երկարաձգվում, այսինքն՝ անդամ երկրներում մինչ արտոնությունը սահմանված շեմը, այն է՝ 200 եվրոն և 31 կգ-ն։

«Իրազեկել ենք հանրությանը դեռ նախորդ տարի՝ 2023 թվականի սեպտեմբերին, որ արտոնյալ շեմը կգործի վեց ամսով՝ մինև ապրիլի 1-ը։ ԵՏՀ որոշմամբ պայմանավորված շեմի փոփոխությունները միշտ լինում են ժամկետը լրանալու նախօրեին, այս անգամ նույնպես մարտի վերջում է որոշվել, որ չի երկարաձգվելու արտոնությունը և անմիջապես իրազեկել ենք այդ մասին մեր քաղաքացիներին»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը։

Անժելա Պողոսյան