«Ծածկադմփոց են անում»․ ո՞ր ընկերությունն է համայնքի սալիկները տեղափոխել մասնավոր տարածք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.02.2026 | 23:39
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.02.2026 | 23:35
Մեր ջանքերն առաջնորդվում են այն գիտակցմամբ, որ մարդու իրավունքների ոլորտում առաջընթացը հազվադեպ է անմիջապես նկատվում. Միրզոյանը՝ Ժնևում
24.02.2026 | 23:30
Ադրբեջանում նախկին քննիչը ձերբակալվել է Ալիևի խոսքերի վերաբերյալ  մեկնաբանության  համար
24.02.2026 | 23:18
ԵՄ-ն Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկ կտրամադրի՝ չնայած Հունգարիայի վետոյին
24.02.2026 | 23:10
«Օգտագործեք ձեր ազդեցությունը Ադրբեջանի կառավարության վրա». ադրբեջանցի քաղբանտարկյալները դիմում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենին
24.02.2026 | 23:06
Ադրբեջանում ջրի պահուստը բավարար է մոտ մեկ տարվա համար
24.02.2026 | 22:59
Վաշինգտոնը ձգտում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը մինչև հուլիսի 4-ը՝ ԱՄՆ Անկախության օրը. Bloomberg
24.02.2026 | 22:48
Դուրովը հայտարարել է ՌԴ-ում իր դեմ ահաբեկչության հոդվածով քրեական գործ հարուցելու մասին
24.02.2026 | 22:31
TRIPP-ը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին, այդ թվում՝ Վրաստանին. Թուրքիայի խորհրդարանի հանձնաժողովի նախագահ
24.02.2026 | 22:17
Պուտինը պնդում է՝ «Թուրքական հոսք» և «Կապույտ հոսք» գազատարները փորձում են պայթեցնել
24.02.2026 | 22:04
Եվրոպական առաջնորդները Կիևում համատեղ աղոթքի են մասանակցել
24.02.2026 | 21:51
900 հազար դոլար՝ անորակ սալիկների ու չորացած տույաների համար․ ինչո՞ւ է ստել Երևանի քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 21:37
Խուդինյանը՝ իր պաշտոնանկության մասին
24.02.2026 | 21:33
Նախարարը ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմում փոփոխություններ է կատարում
24.02.2026 | 21:28
Ադելիա Պետրոսյանը Մոսկվա վերադառնալուց հետո չի շփվել լրագրողների հետ
Բոլորը

Շուրջ մեկ ամիս առաջ Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկի նորոգվող մայթից հանված և մասնավոր տարածք տեղափոխված սալիկներն այժմ տեղափոխվել են քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածք։ Factor TV-ն, սակայն, արձանագրել է, որ վերադարձված տոմետներն ակնհայտորեն ավելի քիչ են։

Իսկ ինչպես էին խաչմերուկի նորոգվող մայթից հանված համայնքային սեփականություն սալիկները հայտնվել մասնավոր տարածքում․ սեփականատեր ներկայացած անձը Factor TV-ին ասել էր, որ պարզապես առաջարկել է տոմետները, Նուբարաշենի աղբավայր տանելու փոխարեն, դատարկել իր տարածքում, որպեսզի ինքն էլ դրանք օգտագործի ամառանոց կառուցելու համար։ Շինաղբ տեղափոխողները հարկատուների փողերով գնված տոմետները ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար տարել են տվյալ տարածք։ Բարձրացված աղմուկից հետո քաղաքապետարանից հայտնել էին, որ սալիկները կտեղափոխվեն «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածք։

Այն, որ համայնքային տոմետները տեղափոխվել են մասնավոր տարածք, պարզել էր ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ դա ներկայացնելով ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Տեսանյութում երևացող տղամարդկանցից մեկը հարվածել էր ակտիվիստի սմարթֆոնին, քարեր նետել նրա ուղղությամբ, անգամ կացնով սպառնացել․ այդ ամենն ուղեկցվել էր սեռական բնույթի հայհոյանքներով։

Միջադեպից հետո Չախոյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն՝ իր վրա կացնով հարձակման, նաև պետական գույքի յուրացման մասով: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ու ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Կոմիտեից Factor TV-ին հայտնել էին, որ հանգամանքները պարզվում են, վերցվել են դեպքին առնչվող տեսագրությունները։ Արթուր Չախոյանը ցուցմունք է տվել, սակայն պնդում է, որ գործը ծածկադմբոց է արվում։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետի տեղակալի պարտականությունները կատարող Արամ Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում ասել էր՝ հանված սալիկները շինաղբ են, առավելագույնը 10 տոկոսը կարող է պիտանի լինել, բայց իրենք այդ շինաղբը ոչ թե աղբավայր են տեղափոխում, այլ պահեստավորում են՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար։ Պաշտոնյայի խոսքով՝ տվյալ դեպքում ազատ տարածք չի եղել։

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, մինչդեռ, այլ պարզաբանում էր տվել․ նրա խոսքով՝ փոխարինված բետոնե սալիկները փաստացի աղբ չհանդիսացող գույք են, սակայն պայմանագրային թերի ձևակերպման հետևանքով մասնավոր ընկերությունը սալիկները տեղափոխել է մայրաքաղաքից դուրս։ Ավագանու անդամի կողմից հրապարակված պայմանագրում նշված էր, որ փոխարինված բետոնե սալիկները համարվում են շինաղբ և կապալառուի կողմից տեղափոխվում 13 կմ հեռու։

Factor TV-ն պարզել էր, որ Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկից սալիկները մասնավոր տարածք տեղափոխել է 2020 թվականին հիմնադրված «ԱՍՖԱԼՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» շինարարական ընկերությունը։  Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու պաշտոնյաներ 2023-ի հուլիսին այդ ընկերության գործադիր մարմնի ղեկավարներից մեկից՝ Կամո Գևորգյանից, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ստացել են մեկ միլիոն դրամ կաշառք։ Գործն այժմ դատարանում է։

Չնայած այս ամենին՝ քաղաքապետարանը շարունակում է բազմամիլիոնանոց պայմանագրեր կնքել «ԱՍՖԱԼՏ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» շինարարական ընկերության հետ։

Արթուր Չախոյանը վստահեցնում է՝ համայնքային գույք հանդիսացող տոմետները մասնավոր անձինք ոչ միայն օգտագործում են սեփական տարածքները բարեկարգելու համար, այլև վաճառում են։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից այսօր ևս մեկ անգամ ասացին՝ համայնքը հանված տոմետները չի օգտագործելու։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ դրանք աճուրդով չեն վաճառում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան