Զենք տուր, կռվենք․ Կիրանց գյուղի բնակիչների պահանջը՝ Փաշինյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ենթադրյալ ադրբեջանական Խեյրիմլի գյուղը, որի շուրջ քննարկումները վերջին օրերին կրկին վերսկսվել են, ներառում է տարածք, որը սահմանակից է Կիրանց գյուղին։ Բնակիչները նշում են, որ եթե ստեղծվի իրավիճակ՝ ադրբեջանցիներն առաջ գան, ապա այս ճանապարհը, որը գյուղը կապում է Իջևանի հետ, անցնելու է ադրբեջանական կողմին։

Ադրբեջանցիները հիմա այստեղից մոտ երեք կիլոմետր հեռավարության վրա են։ Կիրանցի բնակիչ Վաչագան Գրիգորյանն ասում է՝ եթե այս տարածքները հանձնվեն, ապա իր խանութից հենց դուրս գա՝ զինված թշնամուն է տեսնելու։

Վաչագանը շաբաթվա սկզբին անձամբ Նիկոլ Փաշինյանից է լսել, որ իրենց զիջումներ են պարտադրված։

Դեռևս 2021 թվականին Փաշինյանը նախընտրական այցի շրջանակում Կիրանցի բնակիչներին հույսով էր արել ու պողպատե մանդատ ստացել։ Մհերն արձանագրում է՝ վարչապետն իր թախանձագին խնդրանքների ճիշտ հակառակն է արել։

Մհերը մտահոգված է՝ ադրբեջանցիները զենքը վերցնելու են, գան ու կանգնեն իր տնից մի քանի մետր այն կողմ։ Ինչպե՞ս թողնի ու գնա․ մի քանի տարի առաջ էր ավարտել ադրբեջանցիների կողմից դեռևս 90-ականներին կրակի տված տան վերանորոգումը։

Մհերն այս հարցը տվել է իր հետ իջևանյան նույն բակերից մեկում ապրած Փաշինյանին, բայց պատասխան չի ստացել։

Կիրանցի բնակիչներին հայտնի չէ՝ ո՞ր քարտեզով է Փաշինյանը Հայաստանի սահմաններից դուրս թողնում ռազմավարական նշանակության ավտոճանապարհը, տնամերձ հողատարածքները, ջրագիծն ու այլ ենթակառուցվածքներ։

Հայաստանի տարածքը միլիմետրի ճշգրտությամբ իմանալու մասին հայտարարած վարչապետից այս գյուղում պահանջում են, որ հնարավորություն ունենան իրենց տներում անվտանգ ապրել, բայց Փաշինյանը, իր սիրած դուխը տալու փոխարեն, գյուղացիների հետ հանդիպմանը նոր վախեր է առաջացրել։

Կիրանցի բնակիչ Գառնիկը չգիտի՝ հարևանը կհասցնի՞ ապրել իր կառուցած տանը, թե՝ չէ։ Ստացել են պետության տված 16 մլն դրամի աջակցությունը, սկսել շինարարությունը, բայց հիմա, Փաշինյանի խոսքերը լսելուց հետո, անորոշության մեջ են։ Գառնիկն ասում է՝ զենք կվերցնի ու իր կառուցած տունը կպաշտպանի, բայց կասկածում է, որ պետությունն այս հարցում իրենց կողքին կկանգնի։

Կիրանցում Նիկոլ Փաշինյանին առաջարկում են ադրբեջանական գյուղերի վերադարձի թեման ջանասիրությամբ օրակարգ բերելուն զուգահեռ՝ խոսել նաև թշնամու ձեռքին գտնվող հայկական հողերի վերադարձի հարցը։

Կիրանցի հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է։ Բնակիչներն ահազանգում են՝ անասնապահությամբ այլևս չեն կարողանա զբաղվել, զրկվելու են արոտավայրերից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան