Ֆիզկուլտինստիտուտի պրոռեկտորը դատի է տվել ռեկտորին․ բուհում կրքերը չեն հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կրքերը տևական ժամանակ է՝ չեն հանդարտվում: Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Լուսինե Ստեփանյանը դիմել է դատարան՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Սիմոնյանի հրամաններն անվավեր ճանաչելու պահանջով: Բուհի անձնակազմը բաժանվել է երկու մասի. մի մասը ցանկանում է, որ ռեկտորի պաշտոնում շարունակի մնալ Սիմոնյանը, իսկ մյուս մասը պաշտպանում է նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանին:

ՀՀ դատախազությունը նախորդ տարվա մայիսին ինստիտուտի նախկին ռեկտոր Դավիթ Խիթարյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցել՝ պաշտոնեական կեղծիքի մեղադրանքով։ Խիթարյանը, սակայն, չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը: Սիմոնյանի խոսքով՝ պրոռեկտոր Ստեփանյանն էլ Խիթարյանի համախոհն է:

«Մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ուզում զրկվել իրենց պաշտոններից: Բազմիցս խախտումներ են արել վերջին տարիների ընթացքում: Նրանք բուհին նայում են որպես բիզնես-պրոյեկտի, և ընդամենն ուզում են փող վաստակել: Արդյունքում տուժում են ուսանողներն ու դասախոսները»,- ասում է Սիմոնյանը:

Լուսինե Ստեփանյանը, սակայն, պնդում է, որ բուհում գիտխորհրդի որոշումները կայացվում են ընթացակարգերի խախտումներով։ Երկու նկատողություն ունի ռեկտորից, որոնք անհիմն է որակում:

Սիմոնյանի խոսքով՝ Ստեփանյանը, օրինակ, խախտել է պաշտոնական թղթաշրջանառության ընդունված կարգը և առանց ռեկտորի հաստատման՝ միանձնյա որոշումներ է ընդունել՝ ինստիտուտի մի խումբ ուսանողների համար վերաքննություն կազակերպելով: Ստեփանյանը, սակայն, այլ բացատրություն ունի. ասում է՝ բուհում արդեն 3 տարի է՝ պրոռեկտորն է համակարգում նշյալ հարցը:

Նկատողություններից մեկն էլ, ըստ Ստեփանյանի, իրեն տրվել է կրթական ծրագրերից մեկով նեղ մասնագետ հրավիրելու հարցի առնչությամբ: Պրոռեկտորի պնդմամբ՝ որոշումը հաստատվել է հուլիսին ոչ միանձնյա կերպով, մինչդեռ խիստ նկատողություն տրվել է միայն իրեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան