ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը

Լուրեր

05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը՝ նվիրված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։ Այս մասին հատնում է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Հատկանշական է, որ այն Կենտրոնական բանկի՝ վերամշակված արծաթից պատրաստված առաջին հուշադրամն է։ Արտադրության ընթացքում գազ կամ այլ հանածո վառելիք չի օգտագործվել․ հատումն ամբողջությամբ իրականացվել է արևային էներգիայի կիրառմամբ, իսկ փաթեթավորման բոլոր բաղադրիչները պատրաստվել են վերամշակված թղթից։

Այս հուշադրամը COP17-ի խորհրդանշական ժառանգության մի մասն է։ Եվ կարևոր է, որ այն ոչ միայն նվիրված է բնությանն ու կենսաբազմազանության պահպանությանը, այլև իր ստեղծման ամբողջ գործընթացով արտացոլում է մեր համաժողովի ուղերձը՝ «Գործելով հանուն բնության»»,-նշել է նա։