Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը խոշոր պարտությամբ է մեկնարկել Ուզբեկստանի մայաքաղաք Տաշքենդում անցկացվող ընկերական մրցաշարում:
Առաջին տուրում Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը մրցել է Ուզբեկստանի Մ-20 հավաքականի հետ ու պարտվել 1:5 հաշվով:
19-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Արթուր Մանուկյանը, սակայն դաշտի տերերը պատասխանել են 5 գոլով ու հասել կամային հաղթանակի:
Հոկտեմբերի 4-ին Հայաստանի Մ-20 հավաքականը կմրցի Ռուսաստանի թիմի հետ:
Դավիթ Եղիազարյան

