Ադրբեջանի ռազմաօդային ուժերը թուրքական նոր Akıncı ԱԹՍ-ներով վարժանքներ են անցկացնում

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումներն ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում թուրքական Akıncı անօդաչուներով, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Նշվում է, որ մինչ վարժանքները սկսելը, անձնակազմերը գործողություններ են իրականացրել՝ անօդաչու թռչող սարքը մարտական ​​պատրաստության վիճակի բերելու ուղղությամբ։

«Akıncı հարվածային անօդաչուները, որոնք շահագործման են հանձնվել, իրականացրել են օդային հետախուզություն սահմանված երթուղիներով, որոշել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատները և կատարել այլ առաջադրանքներ»,- ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա որդին՝ Հեյդար Ալիևը, փետրվարի 9-ին այցելել էին ռազմաօդային ուժերի ռազմական օբյեկտներ, դիտել վերջերս ծառայության ընդունված թուրքական արտադրության Akıncı հարվածային անօդաչու թռչող սարքերի թռիչքները։ Ալիևը ծանոթացել էր անօդաչու թռչող սարքերի ակադեմիայում ստեղծված պայմաններին։ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը տեղեկացրել էին ակադեմիայում ստեղծված պայմանների և անօդաչու թռչող սարքերի մասին։