ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի սաբոտաժի փորձեր կան․ Էրդողանի կուսակցության խոսնակ

Լուրեր

12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն է զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած իշխող «Արադարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը նախօրեին հրավիրված ասուլիսում խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից, գրում է Sabah-ը։

Չելիքն ասել է, որ Անկարան փորձում է դինամիկ, Ադրբեջանի հետ ներդաշնակ համաձայնությամբ առաջ տանել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, և որ այդ գործընթացը «սաբոտաժի ենթարկելու որոշակի փորձեր կանվ։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ իրենք տեսնում են Հայաստանի կամքը «նորմալացում իրականացնելու՝ սեփական բարեկեցության շրջանակում»։

Միաժամանակ, ըստ Չելիքի, արևմտյան որոշ պետություններ, իբր, փորձում են սաբոտաժ անել, իսկ հայկական սփյուռքին մեղադրել է նման գործողություններում։

«Այստեղ մեր դիրքորոշումն այն է, որ ինչ էլ լինի՝ եթե ագրեսիան դադարեցվի տարածաշրջանում, նորմալացում կլինի, և այդ մեխանիզմները պետք է ստեղծվեն այնպես, որ նպաստեն տարածաշրջանում ընդհանուր խաղաղությանը։ Մենք կշարունակենք խստորեն աջակցել այստեղ խաղաղ դիվանագիտությանը»,- ասել է Էրդողանի կուսակցության խոսնակը։