7 տարի չենք իմացել՝ մեր որդին ողջ է, թե ոչ. մահապատժի վճռից 28 տարի անց Մհեր Ենոքյանն ազատ չարձակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.08.2026 | 14:26
Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա
01.08.2026 | 13:53
Մ-17 ԱԱ. Մուրադ Ղարիբյանը, Գրիշա Գևորգյանը և Վարուժան Ասլանյանն անհաջող մեկնարկեցին
01.08.2026 | 13:33
 NYMEX․Ոսկու գինը նվազել է 0.65%-ով և կազմել 4049.10 դոլար
01.08.2026 | 13:20
Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է շինարարական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին
01.08.2026 | 13:01
Վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
01.08.2026 | 12:56
Երևան-Երասխ ավտոճանապարհին փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափում
01.08.2026 | 12:34
Ամենաշոգ օգոստոսը Հայաստանում գրանցվել է 2006-ին․ Լևոն Ազիզյան
01.08.2026 | 12:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևում անօդաչու սարքերի հավաքման և պահեստավորման օբյեկտ խոցելու մասին
01.08.2026 | 11:55
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Խորվաթիայում
01.08.2026 | 11:33
Վերջին երկու շաբաթում Wildberries-ի 16 լոգիստիկ կենտրոն է հայտնվել ուկրաինական հարվածների թիրախում․ ինչ հետևանքներ են արձանագրվել
01.08.2026 | 11:11
Պապ Թագավորի փողոցում ՀԷՑ-ի մալուխագծի վթարի պատճառները կուսումնասիրվեն․ Ռոմանոս Պետրոսյանը ներքին հետաքննություն է հայտարարել
01.08.2026 | 10:55
Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում
01.08.2026 | 10:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգստոսի 1-ի դրությամբ
01.08.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
Բոլորը

28 տարի անազատության մեջ անցկացրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը կրկին լիարժեք ազատ չի արձակվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց մերժել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի՝ դատապարտյալ Մհեր Ենոքյանին պայմանական ազատ արձակելու միջնորդությունը։

Թեև երկրորդ մերժումը սպասելի էր Ենոքյանների համար, սակայն, միևնույն է, դատարանի դահլիճը լքում են հիասթափված։

Փաստաբան Զարուհի Մեջլումյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մերժման երկու որոշումներն էլ կայացրել են նորանշանակ դատավորներ։ Մեջլումյանի կարծիքով՝ չի կարելի նման գործերի քննությունը տալ դատավորներին, որոնք պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին վերապատրաստում չեն անցել։ Մեջլումյանն այսօր այդ հիմքով բացարկ հայտնեց դատավոր Մելքոնյանին, որը, սակայն, մերժեց այն։

Ցմահ դատապարտյալի տարեց մայրը՝ Վարդուհին, որը նիստի ամբողջ ընթացքում բավականին լարված հետևում էր ընթացքին, ցավով է արձանագրում՝ գրեթե 30 տարվա յուրաքանչյուր օրը Մհերի հետ նույն ցավով ապրում են։

Նախորդ մերժումից 6 ամիս անց կրկին դատարան դիմելու համար հիմք էր հանդիսացել քրեակատարողական հիմնարկի կողմից ներկայացված միջնորդությունը և Պրոբացիոն ու Քրեակատարողական ծառայության կողմից տրված դրական բնութագրերը։

Բժշկական համալսարանի ուսանող Մհեր Ենոքյանը մահապատժի էր դատապարտվել 1996 թվականին։ Նրան մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Այդ տարիները դժոխային էին՝ դատարանում այսօր պատմեց դատապարտյալը։

Ի սկզբանե, Մհերը չի ընդունել առաջադրված մեղադրանքը, որի մասին գրեթե երեք տասնամյակ է՝ բարձրաձայնում է։ Այսօր նա այդ ամենը կրկնեց դատարանում։

Ցմահ դատապարտյալը դատարանում ներողություն խնդրեց Աղաջանովների ընտանիքից՝ իր քայլը պարզաբանելով՝ զղջում է իր անգործության համար։

Սպանված տղայի ընտանիքի համար ընդունելի չէ այն հանգամանքը, որ Ենոքյանը կարող է ազատության մեջ հայտնվել։ Դատարանում Իոսիֆ Աղաջանովի քույրն էր՝ Ելենա Աղաջանովան, որն այսօրվա նիստին գրեթե չխոսեց, փոխարենը դա արեց փաստաբան Մարգար Սողոմոնյանը՝ հայտարարելով՝ Ենոքյանը և նրա փաստաբանը փորձում են հոգեբանորեն ճնշել դատավարական կողմերին։

Այդ ելույթը լարվածություն առաջացրեց դատարանում, ինչից հետո դատավորը կողմերին հանդարտության կոչ արեց և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Մեկ ժամ անց որոշումը պատրաստ էր․ ցմահ դատապարտյալ ազատ չի արձակվի։

2018 թվականից մինչև օրս դատարանը միայն 4 դատապարտյալի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու մասին միջնորդություն է բավարարել՝ Կարեն Օգանեսյանի, Ստեփան Գրիգորյանի, Աշոտ Մանուկյանի և Արսեն Արծրունու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան