Բաքուն հայտնել է, որ քայլեր է ձեռնարկում ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի բլոգերի իրավունքների ապահովման համար

Լուրեր

23.02.2026 | 17:45
Փաստաբանը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորին․ ՔԿ
23.02.2026 | 17:36
«Ինտերի» ներկայացուցիչները կհանդիպեն Մխիթարյանի գործակալի հետ
23.02.2026 | 17:27
ԿԳՄՍ նախարարը, ՀՁՖ նախագահն ու հավաքականի մարզիչը՝ Երևանում կայանալիք ԵԱ-ի մասին
23.02.2026 | 17:18
Նոր նշանակում Կառավարությունում
23.02.2026 | 17:07
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս
23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը ռուսական օրենսդրության շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ իրավական գործողություններ՝ ձերբակալված ադրբեջանցի բլոգեր ու ֆիթնես մարզիչ, ՀՀ-ի կողմից հետախուզվող Քյամիլ Զեյնալիի իրավունքներն ապահովելու համար։

«Այս գիշեր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում Հայաստանի պահանջով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Քյամիլ Զեյնալին։ Հարցումը նախաձեռնվել է ԱՊՀ անդամ երկրների միջպետական ​​համաձայնագրի շրջանակում։ Ադրբեջանի քաղաքացու ձերբակալության մասին հայտնի դառնալուն պես դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հանձնարարությամբ օդանավակայան են ուղարկվել հյուպատոսը և փոխհյուպատոսը, որոնք տեղում պարզաբանել են իրավիճակը»,- ադրբեջանական լրատվամիջոցներին ասել են դեսպանատից։

Նշվում է, որ դեսպանատան աշխատակիցները ներկայում ձերբակալվածի մոտ են, փետրվարի 21-ի վաղ առավոտյան դեսպանատան կողմից հրավիրված փաստաբանը հանդիպում է ունեցել Զեյնալիի հետ, որի ընթացքում բացատրել է օրենքով նախատեսված իր իրավունքները։

«Այս պահին դեսպանությունը Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ իրավական գործողություններ և գործադրում է բոլոր ջանքերը՝ կալանավորի իրավունքներն ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ 135 (Մարդկության դեմ հանցագործություն), 137 (Պատերազմական հանցագործություններ), 140 (Պատերազմական հանցագործություններ՝ պատերազմի արգելված մեթոդներով), 147 (Վարձկանների հավաքագրում) և 149 (Ագրեսիա) հոդվածներով։

ՀՀ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը Factor.am-ի հետ զրույցում ասել էր՝ «Այդ անձի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում»՝ զերծ մնալով այլ մանրամասներ հաղորդելուց։

Ադրբեջանցի բլոգերի փաստաբանի տվյալներով՝ ՀՀ-ն Զեյնալիի նկատմամբ հետախուզում է հայտարարել 2020 թվականի սեպտեմբերի 29-ին։ Գարաևը հավելել է, որ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցավոր արարքի մասին է խոսքը։

«Քամիլ Զեյնալին գիշերը ձերբակալվել է որպես կասկածյալ 48 ժամով։ Այսօր դատախազությունը սպասում է Հայաստանից որոշ նյութերի ստացմանը։ Իսկ եթե այս լրացուցիչ նյութերը ստացվեն, ապա վաղը Քամիլ Զեյնալլին կկանգնի դատարանի առաջ՝ խափանման միջոցի ընտրության  համար»,- ասել է նա։

Ըստ նրա՝ իրենց նպատակն է հասնել նրան, որ բլոգերը տնային կալանքի վերցվի ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան շենքում։

Էմմա Չոբանյան