Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստան-Ադրբեջան սահմանին էսկալացիան չի կրկնվի

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ևս մեկ անգամ նրան շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ ընտրությունների արդյունքներն օգտակար կլինեն «թուրք-ադրբեջանական հարաբերություններին և եղբայրական ադրբեջանական ժողովրդի համար»:

«Ադրբեջանն ընտրական գործընթացի ընթացքում ենթարկվեց որոշ անարդար պրակտիկայի։ Մենք մեր բուռն արձագանքն ենք հայտնել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ադրբեջանական պատվիրակության մասնակցությունը կանխելու որոշմանը։ Մենք շարունակելու ենք ընդգծել, որ այս խորհրդարանը պետք է լինի երկխոսության հարթակ, որը կամրապնդի խորհրդարանական ժողովրդավարությունը, ոչ թե հակամարտությունը։ Մենք կշարունակենք մեր աջակցությունը Ադրբեջանին և այս ուղղությամբ մեր նախաձեռնությունները, քանի դեռ ընդունված որոշումն անվավեր չի ճանաչվել»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Ալիևի հետ քննարկել են տարածաշրջանում իրավիճակը ու խոսել սահմանին ադրբեջանական վերջին սադրանքի մասին։

«Մենք քննարկել ենք նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար ձեռնարկվող քայլերը։ Կասկածից վեր է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական խաղաղության համաձայնագրի ստորագրումը մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության, հանգստության և կայունության հույսի նոր աղբյուր կհանդիսանա։ Այս գործընթացում մենք ուս ուսի տված ենք գործում Ադրբեջանի հետ։ Ղարաբաղում օկուպացիայի ավարտից հետո պատմական հնարավորությունների պատուհան է բացվել մեր տարածաշրջանում մշտական խաղաղության համար։ Շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի։ Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է գնահատի այս գործընթացը երկարաժամկետ ռազմավարական հեռանկարով։ Մենք նաև երրորդ կողմերին հրավիրում ենք կառուցողական ներդրում ունենալ, այլ ոչ թե թունավորել գործընթացը: Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև հայտարարել, որ հուսով ենք, որ այն գործողությունները, որոնք տեղի ունեցան երկու երկրների սահմանին վերջին օրերին, չեն կրկնվի»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։