Թուրքական Denizbank-ը ՌԴ հաճախորդներին զանգվածաբար նամակներ է ուղարկում՝ կեցության իրավունքը հաստատող փաստաթղթեր պահանջելով

Լուրեր

12.08.2026 | 12:41
Ալիևը հայտարարել է, թե Նախիջևանի հետ ցամաքային կապն Ադրբեջանի «վաղեմի երազանքն» է
12.08.2026 | 12:40
Երևանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանել են երկու քաղաքացու
12.08.2026 | 12:33
Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի ափին գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ
12.08.2026 | 12:24
Եկեք, ասեք՝ մեր երազաքների կաթողիկոսը բազմազավակ հայր է, ի՞նչ սոցիալական երաշխիքներ կան․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 12:15
Եվս մեկ աստղային ֆուտբոլիստ տեղափոխվել է MLS
12.08.2026 | 12:08
Երիտասարդների ձայնը պետք է ոչ միայն լսելի լինի, այլև իրական ազդեցություն ունենա․ ՄԻՊ
12.08.2026 | 12:01
Թրամփը հաստատել է, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից վերադառնալիս փոխել է օդանավը
12.08.2026 | 11:59
Արման Եղոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 11:53
2026 թվականի ավարտին Հայաստանում կգործեն 27 երիտասարդական միջավայրեր. ԿԳՄՍ նախարարի ուղերձը
12.08.2026 | 11:45
Սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է. օգնության են հասել փրկարարները
12.08.2026 | 11:37
Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է ավելի քան 1,2 մլրդ դրամի վնաս. ՔԿ
12.08.2026 | 11:30
Հանրաքվե չեն առաջարկում, Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում․ Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:22
Մանուել Տուլիպա. «Այս խաղը ցույց տվեց, թե որքան դաժան կարող է լինել ֆուտբոլը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 11:14
Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»
12.08.2026 | 11:06
Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները․ ՆԳ նախարարը հետևել է ընթացքին
Բոլորը

Թուրքական Denizbank-ը զանգվածաբար նամակներ է ուղարկել Ռուսաստանից հաճախորդներին՝ խնդրելով տրամադրել Թուրքիայում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթեր, հայտնում է Meduza-ն։

«Ցավոք, մեր բանկում նշված չէ ձեր բնակության թուրքական հասցեն։ Որպեսզի մենք կարողանանք համակարգում ներառել ձեր թուրքական հասցեն, շտապ անհրաժեշտ է մեզ էլեկտրոնային փոստով ուղարկել կեցության թույլտվությունը և փաստաթուղթը, որը հաստատում է ձեր թուրքական գրանցումը կամ խնդրում ենք փաստաթղթերով այցելել Denizbank-ի մոտակա մասնաճյուղ»,- ասվում է բանկի նամակում։

Նշենք, որ Denizbank-ը Թուրքիայի այն սակավաթիվ բանկերից է, որը ռուսաստանցիների համար հաշիվներ է բացել առանց կեցության թույլտվության։ Սակայն պատերազմի սկզբից ի վեր այս բանկն արդեն մի քանի անգամ խստացրել է հաճախորդների համար պայմանները, օրինակ՝ կտրուկ ավելացրել է ավանդի նվազագույն գումարը և SWIFT-ի միջոցով ելքային փոխանցումների նվազագույն չափը։

Միջնորդներից Սերգեյ Օվսյաննիկովը, որն օգնում է ռուսներին հաշիվներ բացել թուրքական բանկերում, լրատվամիջոցին ասել է, որ Denizbank-ը դեռևս չի բացատրել, թե ինչու է փաստաթղթեր պահանջում բնակության թույլտվության վերաբերյալ: Նա ենթադրում է, որ այն հաճախորդների համար, ովքեր չունեն Թուրքիայում բնակության թույլտվություն, Denizbank-ը կարող է փակել հաշիվը՝ անբավարար մնացորդի պատճառով։ Օվսյաննիկովի խոսքով՝ առաջիկայում բանկը կհայտարարի, թե ինչ գումարի մասին է խոսքը։

Մեկ այլ միջնորդ՝ Ելենա Չերնիշովան էլ ասել է, որ բանկը թարմացնում է տվյալները, քանի որ շատ հաճախորդներ անշարժ գույք են գնել՝ քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն ստանալու համար: Նա նաև կարծում է, որ Denizbank-ը կարող է արգելափակել այն հաշիվները, որտեղ միջոցների կամ մնացորդի շարժ չկա:

Թուրքական բանկը Ռուսաստանից նոր հաճախորդների փաստացի չի ընդունել 2024 թվականի հունվարի կեսերից:

«Մերժումների մակարդակը կազմում է 95 տոկոս»,- ասել է Օվսյաննիկովը։

Չերնիշևան էլ նշել է, որ բանկն ամբողջությամբ դադարեցրել է հաշիվ բացելու դիմումներն օտարերկրյա քաղաքացիներից, ոչ միայն ռուսներից:

Օրերս տեղեկություններ էին տարածվել, որ թուրքական բանկերը սկսել են փակել ռուսական ընկերությունների հաշիվները և խստացնել ՌԴ-ից ֆիզիկական անձանց նկատմամբ պահանջները։ Թուրքական լրավամիջոցներն էլ հայտնել են, որ երկրի  Առևտրի նախարարությունը կազմել է այն ընկերությունների ցուցակը, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանից վճարումների հետ կապված, և միջոցներ են ձեռնարկվում։ Հաղորդվում էր, որ թուրք արտահանողները բախվել են բանկերի մերժումների հետ, որոնք հրաժարվում են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ընդունել ապրանքների դիմաց վճարելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ լրատվամիջոցները հայտնել էին, որ թուրքական բանկերը հրաժարվում են աշխատել ռուսական բանկերի հետ՝ վախենալով պատժամիջոցներից։ Խոսքը թե՛ թղթակցային հարաբերությունների խզման, թե՛ առանց պայմանագրերի պաշտոնական փակման վճարումների գործընթացի կասեցման մասին է։

Էմմա Չոբանյան