Ալի Ասադովը վերանշանակվում է Ադրբեջանի վարչապետի պաշտոնում

Լուրեր

12.08.2026 | 10:55
Պուտինն ազատ է արձակել ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին
12.08.2026 | 10:47
Ըստ Սոնա Ղազարյանի՝ ընդդիմության համար ընդունելի է, որ Կաթողիկոսը զավակ ունի
12.08.2026 | 10:37
Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով երկու անձ կալանավորվել է
12.08.2026 | 10:32
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Կրասնոդարի երկրամասը․ զոհեր և վիրավորներ կան
12.08.2026 | 10:25
Բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ. ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները
12.08.2026 | 10:13
Մեր աշակերտները արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում թիմային պայքարում 5-րդ տեղն են զբաղեցրել. ԿԳՄՍ նախարար
12.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
12.08.2026 | 09:52
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին
12.08.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.08.2026 | 09:30
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում քննարկվել է Ալի Ասադովի՝ վարչապետի պաշտոնում վերանշանակմանը հավանություն տալու հարցը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեջլիսը հաստատել է Ասադովին վարչապետ նշանակելու մասին Ալիևի առաջարկը։ Կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ և ձեռնպահ է եղել մեկական պատգամավոր։ Այժմ նշանակումը պետք է հաստատի Իլհամ Ալիևը։

Ալի Ասադովը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի հոկտեմբերի 8-ից։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին Ադրբեջանի կառավարությունը հրաժարական էր տվել՝ ըստ Սահմանադրության 116-րդ  հոդվածի, փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիևի երդմնակալությունից հետո։

Ադրբեջանի ԿԸՀ-ի տվյալներով՝ Ալիևը ընտրություններում հավաքել է ձայների 92,12 տոկոսը։

Ադրբեջանում ընտրություների քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, որոնք արձանագրել են նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան