Կառավարությունը պետք է մակնշի, որ սա պաղպաղակ է, և այն, որը մակնշված չէ, ուրեմն պաղպաղակ չէ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի 2019-2023 թվականների գործունեության հաշվետվությունը:

Մինչ հաշվետվության ներկայացումը, Կառավարության ղեկավարը նշել է. «Ինչպես պայմանավորվել ենք, այսօր պիտի լսենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախորդ հինգ տարվա գործունեության հաշվետվությունը, որպեսզի նաև քննարկենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածությունն առաջադրելու հարցը Կառավարության ֆորմատով»:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրել է մրցակցային միջավայրի զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Մանրամասներ են ներկայացվել հանձնաժողովի կարգավորման ոլորտներում իրականացված բարեփոխումների, նոր կարգավորումների մշակման, շուկայի կայունությանը և հակամրցակցային իրավիճակների առաջացման ռիսկերի նվազեցմանն ուղղված ճգնաժամային կառավարման, ներքին ռեսուրսների, իրավական բազայի զարգացման վերաբերյալ:

Գեղամ Գևորգյանը նշել է, որ 2018 թվականից առաջ պետական մարմինների հակամրցակցային գործողությունները քննության առարկա չէին դառնում հանձնաժողովի կողմից, վերջին տարիներին այդ ուղղությամբ ևս քննություն է իրականացվել: Ըստ նրա, սա կարևոր արձանագրում է, քանի որ բիզնեսը պետք է նաև պաշտպանված զգա պետության կողմից մրցակցային գործունեության հնարավոր խախտումներից:

Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, 2019 թվականից հանձնաժողովը նոր ֆունկցիա է իրականացնում, որն ուղղված է սոցիալական կարևոր նշանակություն ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկայի ուսումնասիրությանը: «Էությունը կայանում է նրանում, որ մենք ամբողջությամբ ուսումնասիրում ենք կոնկրետ ապրանքային շուկա, հայտնաբերում ենք դրա մուտքի խոչընդոտները՝ իրավական, տնտեսական առումով, և առաջարկություն ենք ներկայացնում քաղաքականություն մշակող մարմիններին, թե ինչ է պետք փոխել, որպեսզի շուկան լինի ավելի մրցակցային և ավելի զարգացող»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ 2023 թվականին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դարձել է սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխարհում ամենահեղինակավոր կառույցներից մեկի՝ ICPEN-ի անդամ:

Անդրադառնալով հաշվետվության առանձին կետերին՝ վարչապետն ընդգծել է Հայաստանի Հանրապետությունում սպառողների իրավունքների պաշտպանության և մրցակցության պաշտպանության գնահատման գործիքակազմի կարևորությունը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև շուկայում առկա սննդամթերքի արտադրության ստանդարտի խնդրին և նշել, որ Կառավարությունը պետք է կրի պատասխանատվություն, թե ինչ մթերք է վաճառվում մարդկանց, այսինքն՝ պետք է մակնշում դնել ապրանքների վրա, որ այն համապատասխանում է ստանդարտներին և անվտանգ է: «Կառավարությունը պետք է մակնշի, որ սա պաղպաղակ է, և այն, որը մակնշված չէ, ուրեմն պաղպաղակ չէ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման մասնակիցները խոսել են նաև տնտեսվարողների կողմից իրականացվող զեղչերի խախտումների շուրջ: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ ոչ միայն պատժվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ են կատարել, այլ նաև խրախուսվեն այն տնտեսվարողները, որոնք խախտումներ չեն իրականացրել: «Շնորհակալագիր տանք այդ մարդկանց, ասենք, որ շնորհակալ ենք, որ այդպես եք աշխատում: Գործելակերպի փոփոխության համար մենք պետք է ոչ միայն վատ գործելակերպը պատժենք, այլ նաև լավ գործելակերպը խրախուսենք»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ անդրադարձել է հանրապետության տարբեր հատվածներում պետական սեփականություն հանդիսացող ճամփեզրերին տվյալ տարածքների օբյեկտների կամ խանութների սեփականատերերի կողմից կատարված ապօրինի գծանշումների խնդրին և արձանագրել, որ այդ ճամփեզրերն օգտագործվում են առանց որևէ իրավական հիմքի և արդյունքում՝ ճանապարհներին առաջանում են անվտանգային խնդիրներ, երթևեկության արագությունը նվազում է, պետական բյուջե որևէ միջոց չի վճարվում մասնավորի կողմից: Այս առումով վարչապետը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Վարչապետը հետաքրքրվել է, թե ինչպես են վերահսկվում շուկայում առկա առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքների գները, օրինակ՝ բենզինի, դիզվառելիքի գինը կամ Սուրբ Զատիկին ընդառաջ ինչպես է կարգավորվում ձվի թանկացման հետ կապված խնդիրը: Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանձնաժողովը հետևում է ներմուծման ամբողջ շղթային՝ հարկեր, տրանսպորտային ծախս, բորսայի գին և այլն: Մնացած բոլոր ապրանքներում դիտարկվում է տարբերությունը համանման շուկաներում: Ինչ վերաբերում է ձվի գնի հնարավոր թանկացմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ որոշ տուգանքներից հետո խնդիրը կարգավորվել է: Ըստ Գևորգյանի, նույնը վերաբերում է նաև բենզինի շուկային: