Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը

Լուրեր

26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
26.11.2026 | 16:07
Մոլդովան Հայաստանին կսովորեցնի պայքարել էներգետիկ խոցելիության դեմ
26.11.2026 | 16:00
Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ խաղաղության պայմանագիր պետք է կնքենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.11.2026 | 15:40
Չենք կարող չեղարկել, դա լուրջ չի լինի․ Փաշինյանը ԵՄ-ի հետ համագործացության որոշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԲՏԱ և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Cerebras ընկերության ներկայացուցիչ Նժդեհ Ծատուրյանի հետ քննարկել է արհեստական բանականության, բարձր արտադրողականության հաշվարկների և AI ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև հնարավոր համագործակցության ուղղությունները։

ԲՏԱ և արհեստական բանականության նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկային համակարգերի ոլորտում գործունեություն ծավալող Cerebras ընկերության պրոդուկտի մենեջեր Նժդեհ Ծատուրյանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արհեստական բանականության, բարձր արտադրողականության հաշվարկների և AI ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր։Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում զարգացման հնարավորություններին, ինչպես նաև միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարներին։

Նախարարը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, ոլորտում իրականացվող պետական նախաձեռնությունները և արհեստական բանականության զարգացման ուղղությամբ առկա հնարավորությունները։Cerebras-ի ներկայացուցիչը ներկայացրել է ընկերության տեխնոլոգիական լուծումները և միջազգային փորձը՝ AI հաշվարկների և ենթակառուցվածքների ոլորտում։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հնարավոր համագործակցության ուղղությունների շուրջ և պայմանավորվել շարունակել քննարկումները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում»։