Ոչ ոք ու ոչ մի երկիր բանակցային սեղանին չի կարող Բաքվի վրա ճնշում գործադրել․Ադրբեջանի Մեջլիսի նախագահ

Լուրեր

12.08.2026 | 16:15
Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
12.08.2026 | 16:09
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է շուրջ 220-ի․ ԵՄ-ն 2 միլիոն եվրոյի օգնություն կտրամադրի երկրին
12.08.2026 | 15:57
Պուտինը «հայելային պատասխանով» է սպառնացել ԵՄ երկրների կողմից ռուսական նավերի կալանավորման դեպքում
12.08.2026 | 15:46
Երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի, իսկ նրանց ներգրավվածությունը՝ իրական և գործուն․ ՇՄ նախարար
12.08.2026 | 15:33
Ռուսաստանի երկու խոշորագույն հացահատիկային տերմինալները դադարեցրել են գործունեությունը
12.08.2026 | 15:25
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթողին
12.08.2026 | 15:21
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.08.2026 | 15:18
Չինաստանի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
12.08.2026 | 15:10
ՔՊ-ականների բոյկոտն ԱԺ-ում՝ «կաթողիկոս» բառը լսելիս // Ալիևը՝ ՀԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 15:01
Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
12.08.2026 | 14:47
Գելենջիկում մասնակի արտակարգ դրություն է հայտարարվել ԱԹՍ-ների հարձակումից հետո
12.08.2026 | 14:38
Սիսիանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 14:29
Հալածանքների եմ ենթարկվել ՊԵԿ-ում․ Հայկ Ֆարմանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 14:22
Հորմուզի նեղուցը կբացվի այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները․ Ռեզայի
12.08.2026 | 14:16
72-ամյա պատգամավորը մասնակցել է Ռուսաստանի գավաթի հանդիպման
Բոլորը

Ոչ ոք և ոչ մի պետություն չի կարող ճնշում գործադրել Ադրբեջանի վրա բանակցությունների սեղանի շուրջ․ այս մասին ասել է Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գաֆարովան ասել է, թե Բաքուն «շահագրգռված է շարունակել բանակցությունները ու ցանկանում է խաղաղություն և հույս ունի խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում»։

Գաֆարովան դժգոհել է, թե Ադրբեջանի դեմ «կեղծ արշավ» է տարվում․ նա դատապարտել է «Հայաստանի և նրա հովանավորների գործողությունները», որոնց նպատակն է «էթնիկ զտումների և Ադրբեջանի՝ նոր պատերազմի ձգտման մասին հայտարարություններով մոլորեցնել միջազգային հանրությանը»։ Նա նաև խոսել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմափակելու որոշման մասին, ու ասել, թե Վեհաժողովում վերջին գործընթացները նույնպես Ադրբեջանի դեմ «զրպարտչական արշավի մաս են կազմում»։

«ԵԽԽՎ-ն պետք է լինի երկխոսության և համագործակցության հարթակ, սակայն Վեհաժողովում ակնհայտորեն երևում են խորը արմատացած երկակի ստանդարտները»,- դժգոհել է Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը։