Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը «պլստացին»․ Նիկոլ Փաշինյանի պարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
11.06.2026 | 20:39
Փաշինյանի «անձնական ողբերգությունը»․ Անի թաղամասից մինչև արտահերթ ընտրություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 20:30
ԱԺ-ում հենակետ ունենալը կուժեղացնի մեր պայքարը․ մանդատ վերցնելով՝ չի դադարելու պայքարը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումն անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 27-ին, դադարեցվեց, ինչն ամանորյա թոհուբոհի մեջ մեծ ուշադրության չարժանացավ։ Երեք միլիոն դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Քոչարյանն այսպիսով ազատվեց պատասխանատվությունից։

Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր՝ 2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների և կոռուպցիոն ճանապարհներով հարստանալու մեղադրանքներով Քոչարյանին պատասխանատվության ենթարկելը։ 2018 թվականի իշխանափոխությունից հետո Քոչարյանին առնչվող երկու քրգործ հարուցվեց, սակայն երկուսն էլ տապալվեց․ Ռոբերտ Քոչարյանը չհայտնվեց ճաղերի հետևում։

Հանրությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին երկու անգամ վարչապետ դառնալու քվե տված քաղաքացիները, մինչ օրս այդպես էլ չեն ստացել հարցի պատասխանը, թե Քոչարյանն ի՞նչ տաղանդի շնորհիվ է հարստացել։

2023 թվականի դեկտեմբերի 27-ին դադարեցվեց այն քրեական հետապնդումը, որով Քոչարյանը մեղադրվում էր խոշոր չափի կաշառք վերցնելու համար։ Հիշեցնենք՝ խոսքը գործարար Սիլվա Համբարձումյանից երեք միլիոն դոլար վերցնելու քրգործի մասին է։

Քոչարյանը դիմել էր դատարանին և ասել, որ անցել է կաշառքի գործով վաղեմության ժամկետը, ինչն էլ իրեն հնարավորություն է տալիս ազատվել քրեական հետապնդումից։

Երրորդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի քրեական հետապնդումն էլ Գլխավոր դատախազությունն է առաջարկում դադարեցնել՝ վաղեմության հիմքով։ Հիշեցնենք՝ Սարգսյանին վերագրվում է չարաշահում՝ կառավարության պահուստային ֆոնդից շուրջ կես միլիարդ դրամի հափշտակություն։

Փաշինյանի այս հայտարարությունն այդպես էլ մնացել է անհետևանք, նաև մեկ այլ հայտարարություն, թե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին օլիգարխները նրան ճամպրուկներով փողեր են տարել։ Փաշինյանը, մինչդեռ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց այսպիսի խոստումներ էր տալիս։

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց, Նիկոլ Փաշինյանի բառամթերքով ասած՝ «պլստալ» արդարադատությունից, իսկ Սերժ Սարգսյանի գործով Դատախազությունն է միջնորդում այն կասեցնել։ Փաստաբան Նորայր Նորիկյանը մատնանշում է իշխանության թերացումները։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գործերով դատական նիստերը, ըստ փաստաբանի, արհեստական ձգձգվեցին տարիներ շարունակ։ Նշենք, որ Քոչարյանին վերագրվող կաշառքի գործով դատական նիստերը մեկնարկեցին 2019 թվականին, իսկ Սերժ Սարգսյանի գործը՝ 2020-ից։

Ստեղծված իրավիճակից դժգոհ է նաև Նիկոլ Փաշինյանը։ Գողացվածը կոպեկ առ կոպեկ հետ բերելու խոստումներ տված վարչապետը երկու ամիս առաջ էր կառավարության նիստում քննադատել իրավապահներին, մինչև անգամ բարկացել նրանց վրա, թե մուրճը ձեռքին գնացել, ժողովրդին խոստումներ է տվել, իսկ հիմա ստացվում է՝ խաբել է։

Նորայր Նորիկյանը տարակուսած է՝ իսկ ո՞ւմ վրա է բարկանում Նիկոլ Փաշինյանը, երբ ինքն էր պարտավոր հետևողական լինել, որպեսզի ժողովրդին տրված խոստումները կյանքի կոչվեին։

Նիկոլ Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանը քաղաքական իշխանության ձախողումը չի տեսնում այս հարցում, նա դատական համակարգի թերացումներն է մատնանշում։

Անդրադառնալով նախկին նախագահների քրեական հետապնդումներին՝ ուշագրավ հանգամանք առանձնացնենք․ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դեմ է վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, իսկ Ռոբերտ Քոչարյանը կողմ է արտահայտվել։ Ստացվում է, որ Քոչարյանն ընդունում է, որ երեք մլն դոլար կաշառք է վերցրել, սակայն վաղեմության հիմքով պատասխանատվության չի ենթարկվի։ Իսկ ահա տարիներ առաջ նա հայտարարում էր մինչև վերջ գնալու և պայքարելու մասին։

Նորայր Նորիկյանը նշում է՝ քաղաքական պայմանավորվածություն է եղել՝ դադարեցնել Քոչարյանի և Սարգսյանի քրեական հետապնդումները։

Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պատասխանատվության չենթարկվեցին․ այս հարցը հետաքրքրում է նաև քաղաքացիներին։

Այժմ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման մասին օրենքներով։ Բռնագանձման ցանկում է նախկին նախագահներին և նրանց ընտանիքի անդամներին պատկանող հսկայական ունեցվածք։ Փաստաբանը չի բացառում, որ այս գործերն էլ կարող են նախորդ գործերի ճակատագրին արժանանալ, իսկ քաղաքացիներն այդպես էլ չեն տեսնի թալանվածը հետ բերելու գործընթացը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան