Ալիևը կրկին ՀՀ-ին տարածքային պահանջներ է ներկայացնում ու չի ընդունում խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները

Լուրեր

15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
15.09.2026 | 13:20
Վանաձորի ընտրությունները 2027 թվական հետաձգելու իրավական հիմք չկա․ «Անկախ դիտորդ»
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում  հայտարարել է, որ Բաքուն չի ընդունում խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները։ Մասնավորապես,  Հայաստանի կարևորագույն պահանջերից է երաշխավորի ինստիտուտի առկայությունը։

«Խաղաղության պայմանագրում մեզ երաշխավորներ պետք չեն: Խաղաղության պայմանագրի ստորագրման համար հիմնարար պայմանները ստեղծվել են հիմա: Հայաստանը ցանկանում է, որ այս խաղաղ պայմանագիրը երաշխավորներ ունենա: Մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ։ Մեզ երաշխավորներ պետք չեն։Եթե որևէ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք դրան էլ չենք առարկում: Սակայն այդ օգնությունը չպետք է պարտադրվի», – ասել է  Ալիեւը։

Բացի այդ, նա շարունակել է Հայաստանին անհիմն տարածքային պահանջներ ներկայացնել՝ պնդելով, որ Բաքուն շարունակելու է ՀՀ ինքնիշխան տարածքները պահել օկուպացիայի տակ։ Ալիևը նաև նշել է, որ Բաքուն չի ընդունում Հայաստանի մեկ այլ առաջարկը՝ զորքերի հետքաշման շուրջ։

«Ինձ մի քանի գործընկերներ խնդրեցին, որ զորքերը հայելային հետ քաշվեն։ Ես հարցրեցի՝ ուր։ Նրանք ասացին՝ որտեղից եկել են։ Ասում եմ՝ Բաքվից ենք եկել, Բաքու՞ վերադառնանք։ Մենք այս տարածքներում չենք եղել արդեն 30 տարի։ Եթե ​​այս տարածքները սահման լինեին, և Հայաստանը դա ճանաչեր որպես սահման, ապա դա կնշեր։ Բայց ինքը դա սահման չէր համարում, կարծում էր, որ իր սահմանը Աղդամում է։ Հարցիս ոչ ոք չպատասխանեց։ Ուստի մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժի ոչ 2021 թվականի մայիսին, ոչ էլ 2022 թվականի սեպտեմբերին գրաված դիրքերից, քանի որ սահմանը պետք է հստակեցվի»,- ասել է Ալիևը՝ նշելով, թե Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջներն անհիմն են, քանի որ պայմանական սահմանի տարածքում բնակավայրեր չկան։

«Հայաստանն իր հերթին օկուպացիայի տակ է պահում մեր գյուղերը, և դա անընդունելի է: Կարծում եմ, որ այս ամսվա վերջին կկայանա հանձնաժողովի նիստ, որտեղ հստակություն կարվի այս հարցում»,- հավելել է Ալիևը։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը չպետք է կախված լինի սահմանների սահմանազատման հարցից, քանի որ Ադրբեջանը դեռ չի ավարտել սահմանների սահմանազատումը հարևան այլ երկրների հետ։

«Մենք կարծում ենք, որ նախ պետք է հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքվի և սահմանազատման գործընթացը շարունակվի, գյուղերը վերադարձվեն։ Անկլավների հարցը կարող է լուծվել հանձնաժողովների աշխատանքի արդյունքների հիման վրա»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Հավելենք, որ սահմազատման հարցը խաղաղության պայմանագրում ներառելը  ևս հայկական կողմի առաջարկների փաթեթում  է։

 

Էմմա Չոբանյան