ՌԴ-ն սկսել է նախապատրաստվել Զապորոժիեն գրավելուն. The Economist

Լուրեր

08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
Բոլորը

Ռուսաստանը պատրաստվում է «համարձակ» հարձակման Զապորոժիե քաղաքի վրա, որը գտնվում է ճակատից 30 կմ հեռավորության վրա, The Economist-ին հայտնել են Ուկրաինայի հետախուզության աշխատակիցները։ Նրանց տվյալներով՝ գործողության մեկնարկի ստույգ ժամկետները հայտնի չեն, սակայն սպասվում է, որ ռուսական բանակը դրանում կներգրավի մինչև 130 հազար զինվորականի։

Զապորոժիեի գրավումը չափազանց կարևոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։ 2022 թվականի սեպտեմբերին նա հայտարարել էր ամբողջ Զապորոժիեի շրջանի բռնակցման մասին, չնայած ռուսական բանակն այն ժամանակ վերահսկում էր շրջանի միայն մեկ երրորդը, նշում է The Economist-ը։

Միևնույն ժամանակ, Զապորոժիեն ռազմավարական նշանակություն ունի Ուկրաինայի համար։ Սա երկրի ծանր արդյունաբերության երեք մնացած կենտրոններից մեկն է, որը չափազանց կարևոր է Ուկրաինայի՝ որպես պետություն գոյատևելու համար, գրում է պարբերականը։

Մինչ Զապորոժիեի վրա հարձակման հնարավոր սկիզբը՝ Ռուսաստանը զանգվածաբար հրետակոծում է քաղաքը։ Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսական հրթիռներն ու ռումբերը Զապորոժիեում ավերել են 1500 տուն: Առաջնագիծը նույնպես կենդանացել է՝ անընդհատ լսվում են պայթյունների ձայներ։

Որոշ ուկրաինացի զինվորականներ, սակայն, կարծում են, որ Ռուսաստանը դեռևս չի կարող հարձակման անցնել Զապորոժիեի մերձակայքում: Քաղաքի վրա հարձակման առաջին փուլում նախատեսվում էր օգտագործել երկու դիվիզիա (20-30 հազար զինվոր), սակայն նրանց կեսին ստիպված են եղել ուղարկել Կուրսկ՝ փորձելու դուրս մղել ուկրաինական բանակին այստեղ գրավված դիրքերից, նշել է գնդապետ Ալեքսեյ Խիլչենկոն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի