Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորը Հայաստանի բյուջեն «ռազմականացված» է որակել

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա լիագումար նիստում «Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ազեր Ամիրասլանովը հայտարարել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծում, ընթացիկ տարվա համեմատ, պաշտպանության և ազգային անվտանգության ֆինանսավորման ծախսերն ավելացել են 17,8%-ով։

«Ադրբեջանը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու առաքելություն է իրականացնում։ Այս ծախսերի աճն անհանգստացնում է արտերկրի որոշի շրջանակների։ Պաշտպանական ծախսերի ավելացումը չի նշանակում ռազմականացված քաղաքականություն վարել։ Ռազմական ծախսերի աճը տեղի է ունենում այլ ոլորտներում ծախսերի աճի ֆոնին»,- ասել է պատգամավորը։

Նա, միաժամանակ, հայտարարել է, թե Հայաստանի բյուջեն է ռազմականացված։

«Պաշտպանական ծախսերը մեր երկրի բյուջեի ծախսերում ամենաբարձր տեսակարար կշիռը չունեն։ Բյուջեի ռազմականացման միտումները բնորոշ են հայտնի երկրին։ Հայաստանում, որտեղ գործազրկության մակարդակը հասնում է 12%-ի, որն արդեն 15 տարուց ավելի սուր ժողովրդագրական ճգնաժամ է ապրում, ընդամենը 1 տարվա ընթացքում ռազմական ծախսերի 70%-ով կտրուկ աճը ռազմականացված ​​բյուջեի վառ օրինակն է»,- նշել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի բյուջեով Ադրբեջանի պաշտպանական և անվտանգային ծախսերն ավելացվելու են՝ կազմելով 8,396,297,596․0 մանաթ (շուրջ 5 մլրդ դոլար)։

Ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի թիվ մեկ խնդիրը ռազմական հզորության ավելացումն է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի