Վշտով ավելի հեշտ է վարակել, բայց ուրախությունն ավելի հաճելի է պատճառել. ապաքաղաքական զրույց Ռուբեն Բաբայանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: Անդրադառնալով Ամանորի և Սուրբ Ծննդի ժամանակ մարդկանց ակնկալիքներին, սպասվող «հրաշքին»՝ հաղորդման հյուրը կարծիք է հայտնում, որ ցանկացած ծնունդ իրականում հրաշք է։ Եվ անկախ նրանից՝ մարդը հավատացյալ է, թե՝ ոչ, ծնունդի հետ մշտապես հույսեր են կապվում: Ռեժիսորի համոզմամբ՝ իրականում մարդը ծնվում է ոչ միայն իր ծննդյան օրը, այլ ամեն օր:

Ամանորյա գեղարվեստական ռեպերտուարն այսօր անհամեմատ հարուստ է այն ժամանակաշրջանի հետ համեմատ, երբ սահմանափակվում էր հեռուստատեսությամբ Ռյազանովի հայտնի կինոկատակերգություններով: Այսօր երիտասարդությունը, ըստ հաղորդման հյուրի, ազատ է՝ նաև հասարակական ճնշումից, և դա պետք է համարել դրական երևույթ:

Ի՞նչն է ավելի հեշտ փոխանցվում մարդկանց՝ ուրախությո՞ւնը, թե՞ վիշտը: Ըստ Ռուբեն Բաբայանի՝ վիշտն ավելի «վարակիչ է», բայց մարդկանց դրական էմոցիաներ փոխանցելն ավելի հաճելի զբաղմունք է: Բայց նախ՝ դու ինքդ պետք է այդ էմոցիաներն ապրես, հակառակ դեպքում, ուրախությունն արհեստական է լինելու, իսկ կեղծավորությունը դժվար չէ ճանաչել: Աշխարհին դրական իմպուլսներ կարող են ուղարկել միայն այն մարդիկ, որոնց համար կյանքը հետաքրքիր է, որոնք պատրաստ են սովորել կյանքից՝ անկախ տարիքից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան