Սկանդալներ՝ բուհերում, խառնաշփոթ՝ դպրոցներում․ ինչու էր աղմկում 2023-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
Բոլորը

Մեծ աղմուկ՝ նոր դասագրքերի շուրջ, սկանդալներ՝ բուհերում, բռնության դեպքեր՝ ուսումնական հաստատություններում. 2023-ը կրթության ոլորտում աչքի ընկավ աղմկահարույց իրադարձություններով:

Եվ այսպես, տարվա ամենամեծ սկանդալներից մեկը նոր դասագրքերի շուրջ էր: Սեպտեմբերին դպրոցականներին տհաճ անակնկալ էր սպասվում. 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերը դպրոցներ հասան բավական ուշացած: Դպրոցականներն այդ ընթացքում ստիպված եղան օգտվել էլեկտրոնային գրքերից կամ դասագրքերի պատճեններից: Արդյունքում որոշ մարզերում դասագրքերը դպրոց հասան հոկտեմբերի կեսերին միայն:

Բայց ուր էր, թե դասագրքերի շուրջ աղմուկն այսքանով մարեր: Շուտով մասնագիտական շրջանակների քննադատության թիրախում հայտնվեց 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը: Դժգոհությունները շատ էին, խոսվեց, օրինակ, այն մասին, որ դասագրքի քարտեզում Արցախն առանձնացված չէ, այն Ադրբեջանի սահմաններում է գծանշված, հետո այն, որ Արծվաշենը դուրս է մնացել դասագրքից: Եվ չնայած այս մեծ աղմուկին՝ դասագիրքը մնաց կիրառության մեջ:

Արդեն դեկտեմբերին ԿԳՄՍ նախարարն ընդունեց դասագրքի փոփոխության նախաձեռնությամբ հանդես եկած պատմաբանների խմբին և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ փոփոխությունների հետ կապված: Ժաննա Անդրեասյանը նաև հայտարարեց՝ փոփոխություն է իրականացվելու դասագրքերի փորձաքննության կարգում՝ կարևորելու մասնագիտական կառույցների դերակատարումը։

Բայց մտահոգիչ է, որ դասագրքերը հայտնվեցին ոչ միայն հայ քննադատների, այլև թուրք հաքերների թիրախում. նրանք կոտրել էին 5-րդ դասարանի Մայրենիի դասագրքի QR կոդերի հղումները:

2023-ին սկանդալների կենտրոնում հայտնվեցին նաև մի շարք բուհեր: Դեռ նախորդ տարվանից կրքերը թեժ էի Բրյուսովի անվան պետական համալսարանի շուրջ: Բողոքի մեծ ալիք բարձրացավ, երբ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց բուհի ռեկտորի պաշտոնակատար: Մեղադրանքներ հնչեցին առ այն, որ Գյուրջինյանին ուղարկում են Բրյուսովի համալսարան, այսպես ասած, որպես «փրկիչ», որը պետք է բուհը հաներ ճգնաժամից, մինչդեռ քննադատություններ էին հնչում, որ նրա նշանակումն ապօրինի է:

Բողոքի մեծ ալիք բարձրացավ նաև Հայ-ռուսական համալսարանում ռեկտորի ընտրությունների ժամանակ. պահանջը մեկն էր՝ ապահովել ռեկտորի ընտրության բնականոն ընթացքն ու համալսարանի ինքնավարությունը: Տարածվեցին խոսակցություններ այն մասին, որ այն ժամանակվա ռեկտոր Արմեն Դարբինյանին ուզում են փոխարինել Ռուսաստանից ուղարկված ռեկտորով: Ու չնայած ստորագրահավաքին ու դժգոհություններին՝ Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր նշանակվեց Էդվարդ Սանդոյանը: Եվ բավական խոսուն էր այն փաստը, որ որոշումն ընդունվեց Ռուսաստանի Կազան քաղաքում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան