Նավալնիի պահանջների քննարկումը կասեցվել է. դատավորները չգիտեն՝ որտեղ է նա

Լուրեր

07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատավորները կասեցրել են ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, ազատազրկման մեջ գտնվող Ալեքսեյ Նավալնիի հայցի քննարկումը՝ մինչև «պարզվի քաղաքական գործչի գտնվելու վայրը»։ Այս մասին հայտնել է գործչի մամլո քարտուղար Կիրա Յարմիշը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նավալնիի համախոհներն ահազանգում են, որ արդեն 13 օր է՝ անհայտ է նրա գտնվելու վայրը։ Ուրբաթ տեղեկություններ էին հայտնվել, որ նրան տեղափոխել են այլ գաղութ։

«Այսօր Ալեքսեյ Նավալնին 7 դատավարության պետք է մասնակցեր։ Առաջին երկուսն արդեն կայացել են, նրան անգամ տեսակապով չեն միացրել։ Գործերը կասեցվել են՝ մինչև Նավալնիի գտնվելու վայրը պարզելը»,- X-ում գրել է Յարմիշը։

Ըստ նրա՝ հանգստյան օրերին Նավալնիի գործընկերները հարցումներ են կատարել երկրի ավելի քան 200 նախնական կալանքի կենտրոններ։

«Սպասում ենք պատասխանների»,- հավելել է նա:

«Նավալնիի թիմը» Telegram-ալիքը նշում է, որ դատավորը պետք է «ապահովեր հայցվորի ներկա գտնվելը» և չկասեցներ դատավարությունը։

Դեկտեմբերի 6-ին քաղաքական գործչի կողմնակիցները հայտնել էին, որ Նավալնիին թույլ չեն տվել տեսակցել իր փաստաբանի հետ։ Այդ ժամանակից ի վեր ընդդիմադիր գործչին տեսակապով չեն միացրերլ՝ մասնակցելու գաղութի դեմ իր պահանջների վերաբերյալ դատական նիստերին։