Իսրայելը Հարավային Լիբանան ներխուժելու ծրագիր է մշակել. Times

Լուրեր

07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
Բոլորը

Իսրայելական բանակը Հարավային Լիբանան ներխուժելու ծրագրեր է մշակել, ինչը սպառնում է է՛լ ավելի սրել հակամարտությունը Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է Times պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) «ցանկանում է հետ մղել շիաների «Հըզբոլլահի» զինված կազմավորումները մինչև Լիտանի գետ, որը երկու կողմերի համար խորհրդանշական նշանակություն ունի»։

Հոկտեմբերի 7-ից՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը սկսվելուց ի վեր, իսրայելական զինվորականները և շիա մարտիկները փոխանակվում են հրետանային և հրթիռային կրակոցներով: Անցած 24 ժամվա ընթացքում «Հըզբոլլահի» կազմավորումները հարձակվել են սահմանամերձ շրջաններում գտնվող իսրայելական ռազմական հենակետերի վրա՝ հարվածներ հասցնելով նրանց բազմաթիվ հրթիռային համակարգերով։

Ավելի վաղ իսրայելական հրետանին գնդակոծել է լիբանանյան Այտրուն, Ալմա ալ-Շաաբ, Էդ-Դուհեյրա և Ան-Նակուրա բնակավայրերի արվարձանները, որտեղից շիաները հրթիռակոծել են Իսրայելի հյուսիսային շրջանները։

«Իսրայելական դոկտրինը կայանում է նրանում, որպեսզի պատերազմը մյուս կողմ տեղափոխվի»,- ասել է իսրայելցի բարձրաստիճան սպան պարբերականին:

Սահմանից այն կողմ ցամաքային զորքեր ուղարկելու մասին վերջնական որոշումը պետք է կայացնի Իսրայելի արտակարգ ռազմական կաբինետը: