Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի դեմ աշխատելու՝ ՀՀ դեսպաններին տրված շրջաբերականի հետքերով․ ԱԳՆ պարզաբանումը

Լուրեր

21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
Բոլորը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Factor.am-ի գրավոր հարցմանը՝ կապված հեղափոխության օրերին տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների ծավալած գործունեության հետ:

Նախարարությանն ուղղված գրավոր հարցմամբ՝ խնդրել էինք անդրադառնալ ՀԱԿ անդամ, Արտաքին գործերի նախարարության նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի այն հայտարարությանը, որ ապրիլի 21-ին և 22-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ, Արտգործնախարարությունից երկու շրջաբերական է ուղարկվել տարբեր երկրներում Հայաստանի դեսպաններին` աշխատել Նիկոլ Փաշինյանի և հեղափոխության դեմ: Նաև խնդրել էինք հստակեցնել, թե ով է այդ ամենի նախաձեռնողը և դեսպաններից ովքեր են աշխատել այդ ուղղությամբ:

«Մամուլում հայտնված ԱԳՆ հանձնարարականները ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչներին տրվել են նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանձնարարությամբ և այդ փաստաթղթերում ներկայացված է եղել տեղեկատվություն վերոհիշյալ հանձնարարականների օրերին արտգործնախարարի հանդիպումների, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձի և երկրում առկա իրավիճակի վերաբերյալ՝ ՀՀ դեսպանների հանդիպումների ժամանակ ըստ անհրաժեշտության օգտագործելու նպատակով»,- պատասխանելով մեր գրավոր հարցմանը՝ հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

ԱԳՆ-ից նաև ընդգծել են, որ անընդունելի են համարում ՀՀ պետական կառավարման մարմնի ծառայողական բնույթի փաստաթղթերի և աշխատանքային գրագրության գործընթացի՝ մամուլում հրապարակայնացման գործելաոճը: «Միաժամանակ, հայտնում ենք, որ հիշյալ հանձնարարականներում ներկայացված տեղեկատվությունը եղել է հրապարակված համապատասխան հաղորդագրություններում»,- ասված է պատասխանում:

Ինչ վերաբերում է հարցին, թե որ դեսպաններն են շրջաբերականում տրված ցուցումների ուղղությամբ աշխատանք տարել, նախարարությունից տվել են մի փոքր անհասկանալի պատասխան․ «Ինչ վերաբերում է խնդրո առարկայի վերաբերյալ ՀՀ դեսպանների պատասխաններին, տեղեկացնում ենք, որ այդպիսիք չեն ստացվել»,- ասված է ԱԳՆ գրությունում։

Շողիկ Գալստյան