Մետրոյով տուն գնալը՝ պատիժ․ վագոնում «գրկախառնություններ» են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
Բոլորը

Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 18:00-ից սկսած Երևանի մետրոյում բարդ իրավիճակ է․ գնացքները «Հանրապետության հրապարակ» կայարան են հասնում գերբեռնված, ուղևորներից շատերին չի հաջողվում վագոն մտնել։

Ուղևորները դժգոհում են՝ միայն մետրոյի կայարաններում սպասում են մինչև 30 րոպե, որպեսզի գոնե կանգնելու համար տեղ գտնեն գնացքներում։ Աշխատանքային ժամի ավարտից հետո, եթե ուղևորներին անգամ հաջողվում է մուտք գործել գնացք, ապա երթևեկում են գրեթե գրկախառնված։

Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ստեղծված իրավիճակը բացատրում է ուղևորահոսքի ծավալի աճով։ Ըստ նրա՝ անցած տարվա համեմատ՝ ուղևորների թիվը մեկ օրվա կտրվածքով աճել է մինչև 40 հազարով։

Ուղևորների թվի ավելացմանը զուգահեռ, սակայն, մետրոպոլիտենը չի ավելացնում շարժակազմերի վագոնների թիվը։ Տաթև Խաչատրյանի փոխանցմամբ՝ առկա են տեխնիկական խնդիրներ․ Կառավարությունը ֆինանսավորել է, և այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։

Այս պահին գործում է երեք վագոն ունեցող երկու գնացք, երրորդը վերանորոգման փուլում է։ Այն, ըստ մետրոպոլիտենի խոսնակի, առաջիկայում դուրս կգա երթուղի։ Թե դա որքանով կլուծի արժանապատիվ պայմաններում ուղևորափոխադրում կազմակերպելու խնդիրը, պարզ կլինի գործարկումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան