ՀՀ նոր կառավարությունն արդեն 191 հոգու տարկետում է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
26.07.2018 | 20:16Կառավարությունը հուլիսի 26-ի նիստի ժամանակ բանակից տարկետում տվեց 31 երիտասարդի, որոնք նվաճումներ ունեն կրթության և գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում կամ չեն ավարտել ուսումը:
Տարկետումներ կառավարությունը տվեց նաև նախորդ մի քանի նիստերի ընթացքում: Ընդհանուր առմամբ, նոր կառավարությունը հերթական ու արտահերթ 16 նիստերի ընթացքում արդեն տարկետում է տվել 191 հոգու:
Ուշագրավ է, որ տարկետումները սովորաբար տրվում են չզեկուցվող նախագծերով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Սևակ Հակոբյան