Խորհրդային հետախույզի թոռը հաղթել է Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայում սոցիալ-դեմոկրատների նախնական ընտրություններում (փրայմերիզ) հաղթել է Եվրոպական խորհրդարանի 46-ամյա պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը։ Նա «Հանրային տարածք» (Place publique) կուսակցության առաջնորդն է,  խորհրդային հետախույզի թոռ։ Գլյուքսմանը ստացել է ավելի քան 79,6 հազար ձայն կամ ձայների 66,13 տոկոսը՝ ըստ նախնական հրապարակված արդյունքների, և դարձել 2027 թվականի նախագահական ընտրություններում չափավոր ձախերի թեկնածուն։ Այս մասին գրում է The Insider-ը։

Առաջին անգամ, 1969 թվականին Սոցիալիստական կուսակցության հիմնադրումից ի վեր, այն կներկայացնի քաղաքական գործիչ, որը կուսակցության անդամ չէ։

Գլյուքսմանի գլխավոր մրցակիցը՝ Սոցիալիստական կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը, ստացել է ձայների շուրջ 14,5 տոկոսը։ Նախագահի նախկին թեկնածու Սեգոլեն Ռուայալը զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով 7,62 տոկոսը։ Քվեարկության մյուս երկու մասնակիցները՝ պատգամավորներ Էմանուել Մորելը և Ժերոմ Գեժը, ստացել են 6 տոկոսից պակաս ձայն։

Հաղթողը որոշվել է առաջին փուլում, ուստի երկրորդ փուլի անհրաժեշտություն չկա։

Քվեարկությանը մասնակցել է շուրջ 120,6 հազար մարդ։ Սա շուրջ 22 անգամ պակաս է, քան 2011 թվականին սոցիալիստների նախնական ընտրությունների առաջին փուլում մասնակցածների թիվը, հաշվարկել է The Insider-ը՝ համեմատելով երկու ընտրությունների արդյունքները։ Այն ժամանակ թեկնածուի ընտրությանը մասնակցել էր ավելի քան 2,66 միլիոն մարդ, իսկ նախնական ընտրություններում հաղթած Ֆրանսուա Օլանդը հետագայում դարձել էր Ֆրանսիայի նախագահ։

Քվեարկությունն անցկացվել է առցանց՝ հոկտեմբերի 9-ից։ Քվեարկության մեկնարկի օրը կազմակերպիչները հայտնել են e-votez հարթակի վրա կիբերհարձակման մասին։ Բոտերը միաժամանակ մեծ թվով միացումներ են ստեղծել՝ դժվարացնելով ընտրողների մուտքը հարթակ։ Դրա պատճառով քվեարկությունը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 11-ը՝ կիրակի։ Սոցիալիստական կուսակցությունից պնդում են, որ հարձակումը չի ազդել ձայների պահպանվածության և արդյունքների հավաստիության վրա։

Գլյուքսմանը հաղթանակից հետո խոստացել է միավորել ժողովրդավարական ձախ ուժերին՝ ծայրահեղ աջերի դեմ պայքարելու համար։ Նա նաև հանդես է եկել Էմանուել Մակրոնի քաղաքականությունից հրաժարվելու և ձախ  դաշտում Ժան-Լյուկ Մելանշոնի գերիշխանությանը վերջ տալու օգտին։Օլիվյե Ֆորը ընդունել է պարտությունը և հաստատել իր աջակցությունը հաղթողին։ Միևնույն ժամանակ, «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Մելանշոնը չի մասնակցել նախնական ընտրություններին և մտադիր է առաջադրվել ինքնուրույն։

Գլյուքսմանը հանդես է գալիս Ուկրաինային աջակցելու, եվրոպական պաշտպանությունն ուժեղացնելու և Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունն ավելի խիստ դարձնելու օգտին։

The Insider-ը գրել էր, որ 2009-2013 թվականներին նա աշխատել է որպես Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական։ 2024 թվականին Եվրոպական խորհրդարանի ընտրություններում նրա գլխավորած սոցիալիստների և Place publique-ի միասնական ցուցակը ստացել է ձայների 13,8 տոկոսը։

Գլյուքսմանը ֆրանսիացի փիլիսոփա Անդրե Գլյուքսմանի որդին է։ Վերջինը հայտնի էր կոմունիզմի քննադատությամբ։ Նրա հորական պապը՝ Ռուբին Գլյուքսմանը, խորհրդային հետախույզ է եղել։ 2026 թվականի սկզբին ֆրանսիական Public Sénat հեռուստաալիքը վավերագրական ֆիլմ է թողարկել ընտանիքի պատմության մասին։ TF1-ը հայտնել է, որ քաղաքական գործիչն իր պապի՝ խորհրդային հետախուզության համար աշխատելու մասին իմացել է ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Ռուբին Գլյուքսմանը զոհվել է 1940 թվականին, երբ նրան Մեծ Բրիտանիայից Կանադա տեղափոխող նավը տորպեդահարվել է գերմանական սուզանավի կողմից։

Նշվում է, որ ավելի վաղ Գլյուքսմանը, ենթադրաբար, ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախ էր դարձել։ Օգոստոսին The Insider-ը հաղորդել էր, որ Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել ֆրանսիացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գլյուքսմանի, Գաբրիել Աթալի և Էդուար Ֆիլիպի մասին կեղծ տեսանյութերի տարածման գործով։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2027 թվականի ապրիլի 18-ին, իսկ երկրորդ փուլը՝ մայիսի 2-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի