Հավուց թառ վանական համալիրը կվերականգնվի բարերար Դավիթ Տոնոյանի միջոցներով․ հուշագիր է ստորագրվել

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Կոտայքի մարզում գտնվող Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման նպատակով ԿԳՄՍ նախարարության և բարերար Դավիթ Տոնոյանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։ Ըստ պայմանավորվածության՝ բարերարը սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, իսկ նախարարությունը կհամաձայնեցնի նախագծերը և կտրամադրի վերականգնման աշխատանքների անհրաժեշտ թույլտվությունները։

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերարի միջև Կոտայքի մարզի Հավուց թառ վանական համալիրի պահպանման և վերականգնման վերաբերյալ ստորագրվել է համագործակցության հուշագիր։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Դավիթ Տոնոյանը:

Կարևորելով պատմամշակութային ժառանգության դերն ու այն սերունդներին անխաթար փոխանցելու անհրաժեշտությունը, ինչպես նաև շահագրգռված լինելով սատարելու հուշարձանների պահպանությանը, օգտագործմանն ու Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ կողմերը նախատեսում են միավորել ջանքերը «Հավուց Թառ վանական համալիր» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանման ու վերականգնման նպատակով՝ ՀՀ օրենսդրության շրջանակում։

«Սա պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ ու օրինակելի մոդել է։ Անչափ կարևորում եմ այս գործակցությունը, որը միտված է մեր մշակութային ժառանգության պահպանմանը»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընկերներին համատեղ ու պատասխանատու աշխատանքի համար:

Ըստ պայմանավորվածության՝ ԿԳՄՍ նախարարությունը սահմանված կարգով կքննարկի համալիրի գիտանախագծային փաստաթղթերը նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և կտրամադրի համապատասխան եզրակացություն։ Նախարարությունը կհամաձայնեցնի ներկայացված աշխատանքային նախագծերը՝ ապահովելով ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքների թույլտվություն, ինչպես նաև գործընթացի ողջ ընթացքում ցուցաբերով մասնագիտական ու իրավական խորհրդատվություն:

Բարերարն իր հերթին սեփական միջոցներով կապահովի հուշարձանի ուսումնասիրությունն ու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը՝ դրանք ներկայացնելով նախարարության համաձայնեցմանը: Նախարարությանը կտրամադրվեն նաև հեղինակային ու տեխնիկական հսկողության, ինչպես նաև կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը»: