ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված շուրջ 1600 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները երկուշաբթի հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակներում շուրջ 1,600 նոր անձանց ու ընկերությունների ներառելու որոշումը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«ԵՄ արտաքին գործերի նախարարները հենց նոր հաստատեցին պատժամիջոցների ցանկում ընդգրկվող գրեթե 1600 նոր անուն և կազմակերպություն, որոնք թիրախավորում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը։ Սա պատժամիջոցների մեր ցանկի ամենախոշոր ընդլայնումն է՝ Ռուսաստանի կողմից պատերազմը սկսելուց ի վեր։ Եվրոպան կրկին միասնական դիրքորոշում է դրսևորում։ Ցանկում ներառվածների ավելի քան կեսը կապված է բալիստիկ հրթիռների արտադրական շղթայի հետ։ Մենք զգալիորեն բարդացնում, դանդաղեցնում և թանկացնում ենք Ռուսաստանի համար այնպիսի զենքերի արտադրությունը, որոնք նա օգտագործում է ուկրաինացիներին սպանելու նպատակով»,- գրել է Կալլասը X-ի իր միկրոբլոգում։

Այսպիսով, ԵՄ խորհուրդը հաստատել է Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչների՝ հոկտեմբերի 7-ին ձեռք բերած պայմանավորվածությունը։ Պաշտոնապես խոսքը պատժամիջոցների հերթական փաթեթի մասին չէ, քանի որ որոշումը չի նախատեսում Ռուսաստանի տնտեսության դեմ նոր ոլորտային սահմանափակումների սահմանում։

Նախատեսվում է, որ սահմանափակումների տակ, ընդհանուր առմամբ, կհայտնվի 1646 անձ և կազմակերպություն։ Ներկայում Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտման համար պատժամիջոցների ռեժիմում ընդգրկված է շուրջ 3000 անձ և կազմակերպություն։ Այսպիսով, ԵՄ-ի մեկ որոշման արդյունքում նրանց թիվը կավելանա ավելի քան կեսով։

ԵՄ դիվանագիտական շրջանակներից DW-ի աղբյուրների տվյալներով՝ պատժամիջոցների նոր ցուցակում ռուսաստանցի օլիգարխների նոր հայտնի անուններ չեն սպասվում։ Հիմնական ցանկում ընդգրկված է 1569 ֆիզիկական և իրավաբանական անձ, որոնք հիմնականում կապված են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ․ 743 ֆիզիկական անձ և 826 կազմակերպություն։

Reuters-ի տվյալներով՝ նոր ցուցակում ընդգրկվածների կեսից ավելին ներգրավված է բալիստիկ հրթիռների, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» համալիրների արտադրության մեջ։ Խոսքը, մասնավորապես, հրթիռների, հրթիռային շարժիչների և պինդ վառելիք մշակողների ու արտադրողների, մասնագիտացված նյութեր և անօդաչու թռչող սարքեր արտադրողների, ինչպես նաև սուզանավերի սպասարկմամբ զբաղվող ձեռնարկությունների մասին է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի