«Եթե ընդամենը 5000 ընտանիք է բնակարան ձեռք բերել, ո՞ւր է ծախսվել 250 մլն դոլարը»․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
Բոլորը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը բարձրացրեց Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների բնակարանային աջակցության ծրագրերի ֆինանսավորման, միջազգային գործընկերներից ստացված միջոցների ծախսման արդյունավետության և նոր վարկային համաձայնագրերի նպատակահարմարության հարցերը։

Հիշեցնենք՝ խորհրդարանում քննարկվում է ՎԶՄԲ-ից 240 միլիոն դոլար վարկ ներգրավվելու հարցը։

Գրիգորյանը դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալին՝ պահանջելով հստակեցնել, թե որքան ֆինանսական միջոցներ են ստացվել միջազգային գործընկերներից Արցախից բռնի տեղահանվածների համար և ինչպես են դրանք բաշխվել, մասնավորապես՝ արդյոք ուղղվել են բնակարանաշինական ծրագրերի իրականացմանը։

Պատգամավորն ընդգծեց, որ 2025 թվականին Ազգային ժողովն արդեն վավերացրել էր 250 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր (Ասիական զարգացման բանկի հետ)՝ տեղահանվածների բնակապահովման հարցերը լուծելու նպատակով։

«Մեկ տարի դեռևս չի լրացել, Հայաստանն արդեն ստանձնել է 250 միլիոն դոլարի վարկ։ Այս մի տարվա ընթացքում այդ գումարն ավարտվե՞լ է, ծրագիրը պատշաճ կերպով իրացվե՞լ է, որ հիմա նորից 250 միլիոն դոլարի վարկ ենք ուզում ձևակերպել»,- հայտարարեց Աննա Գրիգորյանը։

Ընդդիմադիր պատգամավորը մատնանշեց, որ եթե տվյալ ծրագրով ընդամենը մինչև 5000 ընտանիք է կարողացել բնակարան ձեռք բերել, ապա 250 միլիոն դոլարն ամբողջությամբ չէր կարող ծախսված լինել միայն այդ բնակարանների վրա, քանի որ դա անհամեմատ ավելի մեծ գումար է։

Գրիգորյանը կոչ արեց պատշաճ կերպով ներկայացնել գումարների իրացման հաշվետվությունը և հիմնավորել ևս 250 միլիոն դոլարի նոր վարկային բեռ ստանձնելու անհրաժեշտությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Եվգենյա Համբարձումյան