Պորտալարը վզին փաթաթված նորածնի կյանքը չի հաջողվել փրկել․ ծնողները մեղադրում են բժշկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:02
Ռուսական ԱԹՍ-ն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է ուկրաինական հեռուստաալիքի շենքին
08.09.2026 | 16:50
Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:41
Ուկրաինայի գլխավոր դատախազը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի ֆոնին
08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
Բոլորը

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում երկու օր առաջ նորածնի մահ է արձանագրվել․ Աիդա Գրիգորյանի առաջնեկը մահացել է ծննդաբերության ժամանակ։

Ծնողները մեղադրում են բժիշկին։ Հոր՝ Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ նա ծննդաբերությունը սխալ է վարել։ Ասում է՝ կինը հղիության ընթացքում պարբերաբար խորհրդատվության է գնացել, և միայն մեկ անգամ ասվել է, որ պորտալարը փաթաթված է պտղի վզին, որը, սակայն, լուրջ խնդիր չի համարվել։

Աշոտ Հովհաննիսյանը պատմում է, որ բժիշկն ամբողջ ընթացքում հարազատներին ասել է, թե ամեն ինչ նորմալ է, ծննդաբերությունն ընթանում է բնականոն հունով։ Ըստ նրա՝ չնայած կինը միշտ նշել է, որ ցանկանում է կեսարյան վիրահատությամբ լույս աշխարհ բերել երեխային, բժիշկը նման անհրաժեշտություն չի տեսել։

Factor TV-ի նկարահանման պահին ծննդաբերությունը վարող բժիշկը տեղում չէր։ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Բերսաբե Դարմանյանը, որը ներկա է եղել ծննդաբերությանը, ասում է՝ ծննդաբերական գործունեության առաջին շրջանն ընթացել է հարթ, երկրորդ շրջանում արդեն պտղի ներարգանդային սրտի զարկերի խիստ դանդաղում է արձանագրվել։

Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով՝ առկա է եղել բացարձակ կարճ պորտալար՝ պտղի պարանոցի շուրջ մեկ անգամ փաթաթված։ Բերսաբե Դարմանյանը նշում է, որ ծննդաբերություններ են լինում, որոնց ժամանակ պորտալարը պտղի շուրջ երկու անգամ է փաթաթված լինում, հանգույցներ են առաջացնում, սակայն չեն ազդում ծննդաբերության ելքի վրա։

Աշոտ Հովհաննսիյանն իր առաջնեկի մահվան դեպքով հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, դեպքի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ին փոխանցեց, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ «Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»։

Պտղի մահվան պատճառները, ինչպես նաև բուժանձնակազմի կողմից հնարավոր մասնագիտական սխալ թույլ տալու հանգամանքները պարզելու համար նշանակվել է փորձաքննություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան